×


«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը» 2026-ին կանցկացվի Հայաստանում

2026 թվականին «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը տեղի կունենա Հայաստանում, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը: Դասական երաժշտության մրցույթը նախատեսված է 12-ից 21 տարեկան պատանիների համար:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը կարեւորել է մրցույթի հենց այս ձեւաչափը հյուրընկալելու հանգամանքը, նաեւ նշել է, որ ջանք չեն խնայելու, որպեսզի երկու տարի անց Հայաստանը դառնա դասական երաժշտության կենտրոն. «Սիրով կսպասենք շնորհալի պատանի երաժիշտներին մեր երկրում»:


Հայաստանն այս մրցույթում առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը՝ 2012 թվականին։ Հաջորդ մասնակցությունն ունեցել ենք 12 տարի անց՝ այս տարի. պատվիրակը հոբոյահար Հայկ Հեքեքյանն էր։ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ՝ սկսած 1982 թվականից։ Հաջորդը տեղի կունենա 2026 թվականին՝ Հայաստանում։

««Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը» տաղանդի եւ ստեղծարարության հրաշալի հարթակ է, որը երաժշտության միջոցով միավորում է մարդկանց: Ուրախ ենք, որ Հայաստանը 2026 թվականի հյուրընկալող երկիրն է, եւ անհամբեր սպասում ենք այս հիանալի միջոցառման շրջանակում մեր համատեղ աշխատանքին»,- ասել է Եվրոպական հեռարձակողների միության մեդիայի տնօրեն եւ գլխավոր տնօրենի տեղակալ Ժան Ֆիլիպ դե Տենդերը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW