Դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Յուրի Բորիսովը «Անորա» ֆիլմում դերակատարման համար առաջադրվել են Independent Spirit Awards-ի` «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում, հայտնում է Deadline-ը:
Այս անվանակարգում ներկայացված են նաեւ Ադամ Փիրսոնը («Ուրիշ մարդ»), Ջոան Չենը («Կրտսեր եղբայրը») ու Կիրան Կալկինը («Իսկական ցավ»):
«Anora»-ն «Անկախ ոգի» 40-րդ մրցանակաբաշխությանն (Independent Spirit Awards) առաջադրված է ամենաշատ` 6 անվանակարգերում, եւ այս ցուցանիշով երկու առաջատար ֆիլմերից մեկն է: Կինոնկարը հաղթանակի համար կպայքարի նաեւ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» (Շոն Բեյքեր), «Լավագույն գլխավոր դերակատար» (Մայքի Մեդիսոն) եւ այլ անվանակարգերում:
Independent Spirit Awards մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 22-ին:
«Անորա»-ն Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է գլխավոր՝ «Ոսկե արմավենի» մրցանակին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: