Դերասանուհի, ռեժիսոր Աննա Հարությունյանն այսօր դարձել է 36 տարեկան: Նա BRAVO.am-ին պատմել է, որ իր ամենայուրահատուկ տարեդարձն է, երբ միմյանց են բախվել անցյալն ու ներկան:
«Ընկերներիս անակնկալով Փարիզում հանդիպեցի իմ առաջին սիրուն, որին չէի տեսել շուրջ 20 տարի։ Մանկական սերն այժմ վերածվել է ջերմ ու լավ ընկերության, օրս հագեցավ լավագույն հիշողություններով ու նոր ապրումներով»,- խոստովանել է նա:
Հարությունյանն անկեղծացել է, որ նախորդ տարին իր համար բեկումնային է եղել ու միայն Աստծո շնորհիվ է հնարավոր եղել անցնել նախատեսված ճանապարհը. «Շատ երջանիկ եմ, շնորհակալ եմ Աստծուն, նա ինձ շնորհ է տվել, որ բաժին հասած մարտահրավերները հաղթահարեմ։ Առջեւում կան գործնական շատ նպատակներ, բայց եւ այնպես, անձնական երջանկությունը եւս երկրորդ պլանում չէ, կարծում եմ՝ եկել է ժամանակը»:
Իր տարեդարձի առթիվ սոցցանցերում հրապարակման մեջ դերասանուհին մեջբերել է Հովհաննես Թումանյանի քառյակներից մեկը. «Որքան Աստված շատ է տալիս, այնքան ավելի շատ ես եմ ուզում վերադարձնել»,- այսպես է մեկնաբանել նա:
Հարությունյաը Ֆրանսիայում է, որտեղ ընթանում են նրա «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի ցուցադրությունները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: