×


«Սիրում եմ քեզ գժի պես». Գրիգոր Դանիելյանը՝ Հռիփսիմե Ելինյանի 41-ամյակի առթիվ

Գրիգոր Դանիելյանը խոստովանել է, որ Հռիփսիմե Ելինյանն իր կյանքն ամբողջովին փոխել է դեպի լավը: Դերասանի ջերմ ու սիրառատ նոր գրառման առիթը կնոջ 41-րդ տարեդարձն է:

«Եկար, որ դառնաս իմ կյանքի հաջողության թալիսմանը: Դու ծնվեցիր ու ճակատագրով դարձար իմը, իմ սերը, կյանքը, արեւը, սիրտը: Չեմ պատկերացնում անգամ մեկ օր առանց քեզ, սիրում եմ գժի պես ու ուզում եմ, որ միասին ապրենք շատ երկար, միասին ծերանանք ու լինենք տատիկ եւ պապիկ: Ծնունդդ շնորհավոր, ճակատագիրս»,- գրել է նա:


Դերասաններն ամուսնացել են 2008 թվականին եւ 2 որդի ունեն:

Կարդալ ավելին

Quality Sign BW