Դերասան Բեն Ավետիսյանի կինը՝ դիմահարդար Դիանա Տոնոյանը, իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել դստեր ու ամուսնու հետ, որում Բենին անակնկալ կերպով հայտնում է երկրորդ երեխային սպասելու լուրը։
Տեսանյութում երեւում է՝ ինչպիսի ոգեւությամբ եւ ուրախությամբ է դերասանն արձագանքել անսպասելի նորությանը՝ վերջում կեսկատակ հարցնելով. «Բա չգիտե՞ս՝ աղջիկ է, թե տղա»։
Բենն ու Դիանան ամուսնացել են 2021 թ.-ի հունվարին, իսկ նրանց առաջնեկը՝ Բիանան, ծնվել է 2022-ի հոկտեմբերի 5-ին։ Այս շրջանում զույգը բնակվում է Լոս Անջելեսում, որտեղ դերասանը նկարահանվում է տարբեր նախագծերում։
View this post on Instagram


×
2,378





