Անի Խաչիկյանը կտրուկ ոճափոխության է դիմել՝ գունափոխելով վարսերը, իսկ համարձակ կերպարն ամբողջացնում է հոնքի շրջանում փիրսինգը: Դերասանուհին ցույց է տվել, թե ինչպես են իր կերպարանափոխությանն արձագանքում ընկերներն ու գործընկերները:
Տեսանյութում են հայտնվել Խաչիկյանի որդին՝ Տեսլան, Համլետ Առաքելյանը, Հրաչ Քեշիշյանն ու կինը՝ Լուսինե Սահակովան, Ներսես Ավետիսյանը, Իննա Խոջամիրյանը, Մանե Մխոյանը, Ռոզի Ավետիսովան, Լուսինե Թովմասյանը եւ այլք:
View this post on Instagram
Դերասանուհին մեկնաբանել է, որ ոճային փոփոխության նախաձեռնողը ռեժիսոր Գոռ Կիրակոսյանն է, որի «MALLորվածը» ֆիլմում դերի համար էլ փոխել է սանրվածքը:
«Սպասում էի, որ այս փոփոխությունն ավելի շատ բացասական արձագանք կունենա, բայց հաճելիորեն զարմացած եմ ընկերներիս ու բոլորի դրական կարծիքներից»,- խոստովանել է Խաչիկյանը:
Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը սիրում է ինքնատիպ կերպարներ ստեղծել. նրա նախորդ ֆիլմում նկարահանված դերասանուհիների խոստովանություններին առաջարկում ենք ծանոթանալ այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: