×


«Ուրախից մինչեւ լացելու իրավիճակներում». Անահիտ Կիրակոսյանի ընտանիքը 13 տարեկան է

Դերասան, հաղորդավար Անահիտ Կիրակոսյանը եւ իրավաբան Արտակ Սարգսյանը նշում են իրենց միության 13-ամյակը: Այդ առիթով Կիրակոսյանը կիսվել է ընտանեկան արխիվից ջերմ ու հետաքրքիր կադրերով եւ տեսանյութերով: 

«Իրավիճակները լինում են տարբեր՝ ուրախ, տխուր, գժական, հանդարտ, լացելու: Փորձել եմ առանձնացնել տարբեր իրավիճակների կադրեր: Շնորհավոր մեր օրը»,- գրել է նա:


Վերջերս BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին նշել է, որ ընտանիքի շնորհիվ ցանկացած աշխատանքային անհաջողություն ավելի հեշտ է հաղթահարում. «Գալիս ես տուն, այդ հրաշք էակները քեզ գրկում են ու ասում. «Մամ, մենք քեզ սիրում ենք»։ Միանգամից ամեն ինչ փոխվում, հասկանում ես, որ էլ երբեք մենակ չես, ու այդ զգացողությունը քեզ ուժ է տալիս: Միշտ կան մարդիկ, որոնք քոնն են, քո կողքին են ու թելով կապված են հոգիներով ու սրտով»։


Կարդալ ավելին

Quality Sign BW