×


«Իմ կնոջ ամուսինը» շիլաշփոթ կատակերգությունը միավորել է Մկրտիչ Արզումանյանին, Էվա Խաչատրյանին եւ Արման Նավասարդյանին

Նարինե Մալյանը նոր ներկայացում է բեմադրել: «Իմ կնոջ ամուսինը» կատակերգության գլխավոր դերերում են Մկրտիչ Արզումանյանը, Արման Նավասարդյանն ու Էվա Խաչատրյանը:

Ըստ սյուժեի՝ Ժարկեցը Լյուբլյանայից ժամանում է Սպլիտ ծովափնյա քաղաք ՝ հանդիպելու Կրեշեին, որպեսզի պատմի նրա մեղսավոր կնոջ կատարած հանցագործությունների մասին, եւ միասին որոշեն՝ ինչպես պատժել դավաճանին: Անհավանական նորությունները Կրեշեին դրդում են ինքնասպանության։ Կփրկվի՞ արդյոք Կրեշեն, ի՞նչ պատժի կարժանանա նրա կինը՝ Դրագիցան:

«Խորվաթ դրամատուրգ Միրո Գավրանի համանուն պիեսի հիման վրա շիլաշփոթ կատակերգությունը լի է զավեշտալի իրադարձություններով, որոնց ընթացքում պարզ է դառնում, որ միշտ պետք է սեփական կարծիքն ունենալ, իսկ դժվար պահերին լսել նաեւ սրտին»,- գրել է Արզումանյանը, որը նաեւ ներկայացման պրոդյուսերն է:

«Իմ կնոջ ամուսինը» ներկայացման պրեմիերան նախատեսված է մարտի 31-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Կարդալ ավելին

Quality Sign BW