74 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը: Այս մասին հայտնում են ԵԹԿՊԻ-ից:
«Մեծ է նրա ներդրումը հայ կինոարվեստի եւ ժամանակակից գրականության զարգացման ու հանրահռչակման, ինչպես նաեւ արվեստի կրթության գործում։
-Այն, ինչ խլում է կյանքը, վերադարձնում ենք գրելով,-ասում էր մեծ մտավորականը։
Դավիթ Մուրադյանի հիշատակը հավերժ կմնա նրա գործընկերների, սաների, արվեստասերների եւ բոլոր նրան ճանաչողների սրտերում:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Դավիթ Մուրադյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,- նշված է Թատերական ինստիտուտի ֆեյսբուքյան գրառման մեջ:


×
159





