×


«Ինչ էլ անեմ քեզ համար՝ քիչ է». Րաֆֆի Գալստյանի անակնկալ նվերը մայրիկին

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարողներից Րաֆֆի Գալստյանը, որը հիմա համագործակցում է Ֆրանսիայի «Ֆրանս կոնցերտ» բալետային ընկերության հետ, վերադարձել է Երեւան ու անակնկալ մատուցել իր մայրիկին՝ Լուիզա Գալստյանին:

Նա ավտոմեքենա է նվիրել ու մայրիկի ուրախությունը եւ հույզերը ներկայացնող տեսանյութը հրապարակել Ինստագրամի իր էջում:

«Երջանկացրեք ձեր մայրերին: Ինչ էլ անեմ քեզ համար՝ չեմ կարողանա փոխհատուցել այն ամենն, ինչ դու ես ինձ համար արել, մամ ջան: Բարով վայելես»,- գրել է նա ու ավելացրել, որ մեքենայի վրայի ժապավենն Օպերային թատրոնի մեկ այլ պարողի՝ Վահե Բաբաջանյանի ձեռքի գործն է:

Ավելի վաղ BRAVO.am-ին Գալստյանն ասել էր, որ թատրոնից 8 ամսով բացակայելու է ու այդ ընթացքում Եվրոպայում ելույթներով շրջագայելու է «Ֆրանս կոնցերտ»-ի հետ:



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW