×


Սամվել Թադեւոսյանը, «Հազարան բլբուլ»-ն ու Տիգրան Համասյանի երաժշտությունը՝ Ռուբեն Վան Լերի ֆիլմաշարում

Հոլանդացի ռեժիսոր Ռուբեն Վան Լերը ներկայացրել է Տիգրան Համասյանի երաժշտության հիման վրա գրված երկրորդ հոլովակի թիզերը: Այս անգամ նա անդրադարձել է դաշնակահարի «Sing me a song when you will be at the place where all is bliss» ստեղծագործությանը:

«Այս ֆիլմաշարով նպատակ ունեմ Տիգրան Համասյանի երաժշտությունը վերածել հիշողության, կարոտի եւ տրանսցենդենտության մասին տեսողական մեդիտացիայի։ Երաժշտական տեսահոլովակների այս գլուխը պորտալ է հանդիսանում «Հազարան բլբուլ»-ի համար: Մեծ աշխատանքները փորձում են տալ այն հարցի պատասխանը, թե որտեղ են հայտնվում կորսված ձայները: Կարո՞ղ են արդյոք երաժշտությունն ու միֆն արթնացնել ինչ-որ մոռացված բան, ինչը մեզ ավելի դիմացկուն կդարձնի ապագայի հանդեպ»,- Ինստագրամում գրել է ռեժիսորը:




Նա շնորհակալություն է հայտնել իր անհավանական թիմի անդամներին, ովքեր օգնել են մտահաղացումներն իրականություն դարձնել, նրանց թվում է նաեւ դերասան Սամվել Թադեւոսյանը:


Ավելի վաղ Ռուբեն Վան Լերը փորձել է կենդանություն տալ հայկական ազգային «Հազարան բլբուլը» հեքիաթին, որն ուղեկցվում է հայ ջազ դաշնակահար եւ կոմպոզիտոր Տիգրան Համասյանի «The Quest Begins» ստեղծագործությամբ:



Նկարահանումն իրականացվել է Հայաստանի գեղատեսիլ վայրերում, այդ թվում՝ Ամբերդ ամրոցում ու Արագած լեռան լանջերում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW