×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը ապրիլին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ապրիլ ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի ապրիլ ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

•    Անդրե ՝ 180 հիշատակում,

•    Սիրուշո ՝ 70 հիշատակում,

•    Սոնա Ռուբենյան ՝ 40 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Ապրիլին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարն Անդրեն է: Ամսվա սկզբին լրատվամիջոցներն անդրադարձան երգչի նախկին կնոջ՝ Անի Օհանյանի գրառմանն այն հանգամանքների մասին, որոնք հիմք են հանդիսացել ամուսնալուծվելու որոշում կայացնելու համար:

«Ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետեւում սարսափելին էր թաքնված... Այս ամբողջ ընթացքում ստիպված էի ժպտալ տեսախցիկների եւ մարդկանց առջեւ, ցուցադրել «երջանկություն» այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում...»,- նշել էր երգչուհին:

Թեմային անդրադարձան մի շարք հայտնիներ. ոմանք քննադատեցին Անիին, մեղադրեցին մանիպուլացնելու համար, խորհուրդ տվեցին չմոռանալ անմեղության կանխավարկածի մասին, շատերն էլ իրենց աջակցությունը հայտնեցին:

Սիրուշոն երկրորդ հորիզոնականում է: Կայքերը նախ տեղեկացրին, որ երգչուհուն պատկանող «Սիրուշո պրոդաքշն» ՓԲԸ-ն վերջին 1 ամսվա ընթացքում 5 նոր դատական հայց է ներկայացրել զարդերի վաճառքով զբաղվող ընկերությունների դեմ՝ իրենց իրավունքները խախտող գործողությունները դադարեցնելու պահանջով:

Լրատվամիջոցները տարածել են երգչուհու հրապարակումը, որով կոչ է արել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օրվա նախօրեին մասնակցել Ջահերով երթին։



Ապրիլի 24-ին Սիրուշոն կիսվել է իր «Դեր Զոր» երգով, որին կից գրել է․ «Երբ այս երգերը գրում էի, չէի պատկերացնում, որ մի օր կլինի «հայ», որ հարցականի տակ կդնի այս ամենը»։

Ապրիլին Սիրուշոն Մադրիդում մասնակցել է «Եվրապեսիլ 2025»-ին ընդառաջ կազմակերպված միջոցառմանը եւ կատարել «Քելե, քելե» երգը։ Ելույթի ընթացքում երաժշտությունն անջատվել է, սակայն երգչուհին շարունակել է երգել։

Երրորդ հորիզոնականում Սոնա Ռուբենյանն է: Երգչուհին Նունե Եսայանի եւ Ավետ Բարսեղյանի հետ այցելել է Մոսկվա, որտեղից տեսանյութ են հրապարակել՝ երեքով երգելով Նունե Եսայանի երգը:

Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխությանը Սոնա Ռուբենյանն արժանացել է «Լավագույն երգչուհի» տիտղոսին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW