Վաչե Թովմասյանը որոշել է ներկայանալ երեւանյան հանդիսատեսին: Հուլիսի 29-ին նա Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում բեմ կբարձրանա իր «Դե, հիմա էդ ա» սթենդ-ափ շոուն:
Հումորային այս ծրագրի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականին: Դերասանն ամեն պատմության վերջում միշտ արտաբերում էր «Դե, հիմա էդ ա» արտահայտությունը:
«Շատ տարիներ առաջ, երբ Vitamin-ը դադարեց գործունեությունը, որպես իմ բեմական հումորի շարունակություն, ենթադրում էի, որ պետք է լինի սթենդ-ափը, սակայն սկսեցի տարբեր այլ նախագծերի վրա աշխատել։ Կարոտել էի բեմն ու ելույթ ունենալու ժամանակ զգացած ադրենալինը»,- խոստովանել էր Թովմասյանը:
Դրանից հետո դերասանի կյանքում շատ բան է փոխվել, արդեն երկար ժամանակ է՝ նա բնակություն է հաստատել ԱՄՆ-ում ու այնտեղ է ծավալում իր գործունեությունը: Թովմասյանը նկարահանվել է Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմում, որը նախ հաղթել է Կաննի կինոփառատոնում, ապա 6 «Օսկար»-ի արժանացել, այդ թվում՝ լավագույն ֆիլմ ճանաչվել:
«Դե, հիմա էդ ա» ներկայացման առաջին տարբերակում տեղ էին գտել Թովմասյանի կյանքում տեղի ունեցած իրադարձություններ, եւ, ամենայն հավանականությամբ, ամռանը սպասվելիք շոուում այս տարիների ընթացքում տեղի ունեցած դեպքերին էլ կանդրադառնա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: