×


«Չէի պատկերացնում, որ այդ պահը որոշելու էր ամբողջ կյանքս». Միքայել Ոսկանյան

Երեխաների պաշտպանության միջազգային օրը երաժիշտ Միքայել Ոսկանյանը պատմել է, թե ինչպես է որոշել հենց թառ նվագել: Պարզվում է՝ ամեն ինչ սկսվել է 9 տարեկանում, երբ երաժշտական դպրոցում առաջին անգամ լսել է թառի ձայնը:

«Չէի պատկերացնում, որ այդ պահը որոշելու էր ամբողջ կյանքս։ Ներքին ձայն կար, մի պարզ վստահություն, որ հուշում էր՝ «այստեղ է քո տունը»։ Երեխայի սիրտն ամենաճիշտն է զգում, երբ աշխարհը դեռ չի սովորեցրել վախենալ, կասկածել կամ շեղվել այն ճանապարհից, որ հոգին վաղուց ընտրել է»,- նշել է նա:

Ոսկանյանը ցանկացել է եւս մեկ անգամ հիշեցնել, որ ճշմարտությունն ապրում է ամեն երեխայի ներսում, ու մեծերի պատասխանատվությունն է ոչ միայն պաշտպանել նրանց, այլեւ ստեղծել այնպիսի աշխարհ, որտեղ այդ ճշմարտությունը կարող է նրանց շնորհիվ բացահայտվել եւ դրսեւորվել՝ առանց աղմուկի, վախի կամ սահմանափակման:

«Թող աշխարհում ավելի շատ լսվեն երեխաների հավատով ծնված մեղեդիներ՝ անկեղծ, ճշմարտալից ու ազնիվ»,- անկեղծացել է երաժիշտը:

Կարդացեք նաեւ՝ Միքայել Ոսկանյան. «Համախմբվելու դեպքում մեծ ուժ կդառնանք, բայց ճկուն չենք կամ էլ տերեր ենք փնտրում»

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW