×


Վաչե Երիցյանն ու Սրբուհի Բալայանն ամուսնացել են

Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում պսակադրվել են դերասաններ Սրբուհի Բալայանը եւ Վաչե Երիցյանը:

«Շնորհակալ եմ էս պահերի համար»,- Ինստագրամում գրել է դերասանուհին ու կիսվել օրվա հետաքրքիր դրվագներով:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Սրբուհի՜ • Դերասանուհի • (@balayansrbuhi)



Հարսանիքին ներկա են եղել զույգի հարազատներն ու գործընկերները: Տեսանյութերից երեւում է, թե որքան ուրախ ու անմոռանալի օր են անցկացրել նորապսակներն ու նրանց հյուրերը:

BRAVO.am-ի «Եվ խոսեց սերը» շարքի համար հյուրընկալվել էինք դերասանների տանը: Բալայանը պատմել է, որ իրենց հանդիպումից հիշում է Երիցյանի գունավոր գուլպաները. ««Ինչպե՞ս կարող է տղան, որը քիչ չէ գանգրահեր է, գունավոր գուլպա հագնել»,-մտածում էի, չնայած՝ մազերի գույնը շատ էի հավանում։ Վաչեն ընկերոջ մոտ ինստիտուտ էր գալիս, քայլելիս ձեռքերը մեջքի հետեւն էր դնում, ինչից նյարդայնանում էի։ Նույն հարսանիքին էինք հրավիրված, պատկերացնում չունեմ, թե ինչու, բայց մոտեցա ու հարցրի. «Դո՞ւ էլ ես լինելու հարսանիքին, հենց քեզ հետ էլ ուրախանալու եմ»։ Բնականաբար, հարսանիքին իրեն չեմ էլ հիշել, հետո ինստիտուտում ասաց. «Վա՜յ, քեզ խառնել եմ ուրիշ աղջկա հետ, ծաղիկ էի բերել, նրան եմ տվել, գնա՞մ վերցնեմ»: Մտածում էի՝ կատակում է»:


Երիցյանն էլ հիշել է, թե ինչպես է որոշել ամուսնության անակնկալ առաջարկություն անել. «Որոշել էի, որ պետք է միասին մեկնենք ճանապարհորդության։ Փարիզում արդեն եղել էի ու շատ սիրել՝ ճանաչել փողոցներն ու մետրոն, շատ էի քայլել ու ամեն ինչից լավ տեղեկացված էի, պետք է Սրբուկի մոտ ինձ լավ զգայի: Հասկացա, որ արդեն ժամանակն է հարցնել՝ ուզում է ինձ հետ լինել՝ պատասխանը շատ լավ իմանալով: Իսկ ինչո՞ւ դա չանել ինքնաթիռի մեջ, ավիաընկերության հետ երկար բանակցելուց հետո թույլտվությունը ստացա ու անակնկալ արեցի»:

Լուսանկարները՝ Tert.am Life-ի 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW