«Քլիֆ Բուտի արկածները» ֆիլմի նկարահանման հրապարակից առաջին կադրերն են հայտնվել համացանցում, որոնցում նկատվում է նաեւ դերասան Կարեն Կարագուլյանը:
«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի սփին-օֆֆի գլխավոր դերում Բրեդ Փիթն է: Նա Քլիֆ Բուտի կերպարի համար 2020 թվականին Օսկարի է արժանացել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:
Լուսանկարը՝ BackGrid
Սփին-օֆֆի սցենարը գրել է Քվենտին Տարանտինոն, ռեժիսորը Դեւիդ Ֆինչերն է: Նշվում է, որ ֆիլմում հնարավոր է մասնակցություն ունենա նաեւ Լեոնարդո ԴիԿապրիոն:
Հիշեցնենք, որ հուլիսին՝ «Ոսկե ծիրան»-ի ժամանակ, Վաչե Թովմասյանը հայտարարել էր. «Բացահայտեմ, որ Կարենը մի քանի օրից մեկնելու է ԱՄՆ ու այնպիսի մի հզոր ռեժիսորի ֆիլմում է նկարահանվելու, որի անունը, ցավոք, դեռ չեմ կարող նշել»։
Լուսանկարը՝ BackGrid
Կարագուլյանն էլ անկեղծացել էր, որ «Անորա»-ի շնորհիվ արդեն կարողանում է նկարահանվել միայն իր նախընտրած ֆիլմերում. ««Օսկար»-ն ինձ հնարավորություն տվեց կինոառաջարկներին «ոչ» ասել: Որոշ առաջարկների արդեն այդպես էլ պատասխանել եմ ու ընտրում եմ միայն իմ հավանած ֆիլմերը»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: