×


Հռիփսիմե Նահապետյանի եւ Հարություն Հովհաննիսյանի ջերմ պահերը

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, «Բաբելոն» թատրոնների եւ «Թատրոն տանիքում»-ի դերասանուհի Հռիփսիմե Նահապետյանը եւ «Բաբելոն»-ի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, դերասան, ռեժիսոր Հարություն Հովհաննիսյանը մի քանի ամիս է, ինչ նշանադրված են: 

Համատեղ ջերմ պահերով Ինստագրամի իր էջում կիսվել է դերասանուհին: 


Ավելի վաղ Bravo.am-ի հետ զրույցում դերասանուհին խոստովանել էր, որ ծնողներից սովորել է՝ ինչպես սիրել ու նվիրվել.

«Նրանք օրինակ են ինձ համար: Այնպես չէ, որ բառերով են բացատրել: Տեսել եմ, թե ինչպես պետք է կինը տղամարդուն ու տղամարդը կնոջը սիրի, որովհետեւ ծնողներս շատ գեղեցիկ ու յուրահատուկ հարաբերություններ են ունեցել։ Կուզեմ ճանաչված դերասանուհի դառնալու դեպքում սպասեն իմ դերերին ու գործին, իսկ անձնական կյանքս փակ մնա: Առանց այն էլ համացանցը շատ բան է պատմում բոլորիս մասին, ես էլ այդ աշխարհի մասնիկն եմ»:

Զրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW