×


Անժելա Սարաֆյանն ու Արսեն Գրիգորյանը Հայաստանում նկարահանվել են նոր ֆիլմում

Անժելա Սարաֆյանն օրերս է մեկնել Հայաստանից: Դերասանուհին այստեղ օգոստոսից ֆիլմում էր նկարահանվում: Այդ մասին էին վկայում նրա ինստագրամյան սթորիները:

Եվ ահա սպասվելիք ֆիլմին անդրադարձել է նաեւ դերասան Արսեն Գրիգորյանը՝ փակագծեր չբացելով: 


«Անժելայի հետ աշխատել ենք միեւնույն ֆիլմում, թեեւ նույն տեսարանում չենք հայտնվել, բայց մեզ հաջողվեց միասին լուսանկարվել: Դեռեւս ոչինչ չեմ կարող բացահայտել ֆիլմի մասին, բայց անչափ ուրախ եմ նրա հետ հանդիպման համար: Անժելայի տաղանդն ու մարդկային որակները լույս եւ փոփոխություններ են բերում ոչ միայն էկրանին, այլեւ կյանքում»,- գրել է նա:

Ֆիլմի մասին այլ տեղեկություններ դեռեւս չկան: Սարաֆյանն ու Գրիգորյանը տարիներ առաջ միասին նկարահանվել են ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմում:

Կարդալ ավելին

Quality Sign BW