×


«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի ֆլեյտահար Էլեն Վիրաբյանը

«Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթում հաղթել է ֆլեյտահար Էլեն Վիրաբյանը: Նա կներկայացնի Հայաստանը հունիսի 6-ին Երեւանում կայանալիք «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» միջազգային մրցույթում, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը: 



Հայաստանն այս մրցույթում առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը՝ 2012 թվականին՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Հաջորդ մասնակցությունն ունեցել ենք 12 տարի անց՝ 2024-ին. պատվիրակը հոբոյահար Հայկ Հեքեքյանն էր։ 42 տարվա ընթացքում երկրորդ անգամ մրցույթի ժամանակ հոբոյ հնչեց։


«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլն» անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ սկսած 1982 թվականից։

Կարդալ ավելին

Quality Sign BW