Դերասանուհի եւ ռեժիսոր Աննա Մաքսիմն (Հարությունյան) իր սիրելիից ամուսնության առաջարկություն է ստացել, որին պատասխանել է. «Հազար անգամ՝ այո»։ Անձնական կյանքում տեղի ունեցած իրադարձության մասին լուրով նա կիսվել է սոցցանցային իր էջերում եւ ցույց է տվել նշանադրության մատանին:
View this post on Instagram
Հարությունյանն ընտրյալի անունը դեռ գաղտնի է պահում։ Նախորդ տարի Bravo.am-ին տված հարցազրույցում խոստովանել էր, որ եկել է անձնական կյանքով զբաղվելու ժամանակը. «Շատ երջանիկ եմ, շնորհակալ եմ Աստծուն: Նա ինձ շնորհ է տվել, որ բաժին հասած մարտահրավերները հաղթահարեմ։ Առջեւում կան գործնական շատ նպատակներ, բայց եւ այնպես, անձնական երջանկությունը եւս երկրորդ պլանում չէ: Կարծում եմ՝ եկել է ժամանակը»:


×
13,251






