Դիմահարդար Գոհար Ավետիսյանը նոր նախագծում կմարմնավորի ինքն իրեն: Նա ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի «Մեկին մեկ» ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել:
«Իհարկե, կատակերգություն է. ինձ նայեք, ես կարո՞ղ եմ ուրիշ դեր խաղալ: Տեղով դեմք եմ: Մամ ջան, պապ ջան, նայեք... Շատ-շատ ուրախ եմ եւ անհամբերությամբ եմ սպասում: Ամեն օր հայերեն եմ խոսում, որ լեզուս բացվի, քանի որ ֆիլմում հայերեն եմ խոսելու»,- անկեղծացել է Ավետիսյանը:
Իսկ նրան նոր ֆիլմում նկարահանվելու է հրավիրել «Շարմ Հոլդինգ»-ը, որն այսպես է ազդարարել Ավետիսյանի մասնակցությունը. «Դիմավորեք, մեր գլխավոր անակնկալը՝ անզուգական Գոհար Ավետիսյանը նորամուտը կնշի կինոյում: Հուսով ենք, որ մեր ֆիլմում քո դերը կդառնա քեզ համար նոր շրջանի սկիզբ եւ բոլորին կպարգեւի մեծ ուրախություն եւ ժպիտներ»:
Հուլիսի 4-ին Ավետիսյանը նշել է 33-ամյակը, ինչի առիթով այսպիսի խոստովանություն է արել. «Մուտք եմ գործում կյանքիս ամենագեղեցիկ եւ լիարժեք տարիքը՝ Քրիստոսի տարիքը։ Իսկապես ամենաերջանիկ մարդն եմ, որովհետեւ ունեմ այն ամենը, ինչի մասին կարելի է երազել։ Բայց ես մի խնդրանք ունեմ ձեզ, եթե այսօր աղոթեք, ցանկացեք, որ միշտ առողջ լինեմ եւ գտնեմ իմ սերը»:


×
575






