Հայաստանի վաստակավոր արտիստ, Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Արեւ Սանթրոսյանն այսօր դարձել է 74 տարեկան ու այդ առիթով շնորահավորանքներ է ստանում:
Նրան նախ ջերմ մաղթանքներ են հղել դուստրերը՝ դերասանուհի Տաթեւ Ղազարյանն ու բեմադրիչ Շուշան Ղազարյանը:
«Մամ ջան, թող Աստված քեզ երկար, առողջ ու խաղաղ տարիներ պարգեւի։ Դու իմ կյանքի ամենաթանկ մարդկանցից ես, իմ տունը, իմ ուժն ու ամենաապահով տեղը։ Ես ուզում եմ, որ միշտ մեր կողքին լինես, ու շատ-շատ տարիներ միասին նշենք քո ծնունդը։ Թող երբեք չպակասի ժպիտդ, որովհետեւ քո ժպիտը մեր տան ամենագեղեցիկ բաներից է: Սիրում եմ քեզ շատ, մամ»,- նշել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանուհի Տաթեւ Ղազարյանը:
Սանթրոսյանի ավագ դուստրը՝ Շուշանն էլ այսպես է շնորհավորել նրան. «Իմ բարի, ազնիվ մամաս: Ծնունդդ շնորհավոր, մեր ուժ ու սեր։ Դու միշտ առողջ եղիր, ստեղծագործիր ու մեզ հետ եղիր։ Սիրում եմ քեզ անպայման ու անսահման»:


×
118






