Հարգելի ընթերցողներ, BRAVO.am կայքը Mediamax ինտերնետային հոլդինգի նախագծերից մեկն է: Այս տարի մեր ընկերությունը տոնում է գործունեության 15-ամյակը, եւ հոբելյանական միջոցառումների շրջանակում գործարկվել է Mediamax Feeds հավելվածը Android համակարգ ունեցող սմարթֆոնների եւ պլանշետների օգտատերերի համար:
BRAVO.am-ի թարմ լուրերը` Mediamax Feeds-ում
Mediamax Feeds հավելվածը թույլ է տալիս մեկ տեղում ծանոթանալ Մեդիամաքս ինտերնետային հոլդինգի մեջ ընդգրկված լրատվական կայքերի վերջին լուրերին:
Մասնավորապես, Mediamax Feeds-ում հասանելի են Bravo.am, Mediamax.am, Banks.am, Itel.am, Sport.Mediamax.am նախագծերի թարմ լուրերը:
BRAVO.am-ի թարմ լուրերը` Mediamax Feeds-ում
“Սեփական որակյալ կոնտենտը եղել եւ մնում է Մեդիամաքս-ի գլխավոր առավելություններից մեկը: Սակայն ժամանակակից աշխարհում քիչ է ունենալ լավ կոնտենտ, պետք է նաեւ անընդհատ ուղիներ փնտրել ընթերցողին այն առավել հարմար ձեւով մատուցելու համար: Կարծում եմ, Mediamax Feeds-ը հարմար գործիք կդառնա մեր այն ընթերցողների համար, որոնց սմարթֆոններն եւ պլանշետներն աշխատում են Android համակարգով”, - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:
Mediamax Feeds հավելվածը կարող եք անվճար ներբեռնել այս հղումով՝ https://play.google.com/store/apps/details?id=am.mediamax :
BRAVO.am


×
7,788





