“GQ”-ի լոնդոնյան մրցանակաբաշխության շրջանակում Քիմ Քարդաշյանի` “Տարվա կին” տիտղոսին արժանանալու մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Որպես տրամաբանական շարունակություն, տղամարդկանց համար նախատեսված հեղինակավոր ամսագրի հոկտեմբերի համարի 6 շապիկներից մեկը զարդարում է հենց Քանյե Ուեսթի կինը:
Քիմ Քարդաշյանը
Ռեալիթի-շոուների աստղի նոր ֆոտոշարքը հեղինակել է լուսանկարիչ Թոմ Մունրոն, որի ֆոտոխցիկի առջեւ կանգնել են հանրահայտ բազմաթիվ դեմքեր:
Քիմ Քարդաշյանը
Հերթական անգամ Քիմը հանդես է եկել իր սիրելի ոճում` ցուցադրելով բարեմասնություններն ու ընդգծելով սեքսուալությունը:
Քիմ Քարդաշյանը
Թեեւ համացանցը ողողված է լուսանկարներով, որոնցում Քարդաշյանը կիսամերկ կամ ամբողջովին մերկ է, էրոտիկ նոր ֆոտոշարքը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես երկրպագուների, այնպես էլ իրեն հակակրողների շրջանում:):
BRAVO.am
Աղբյուրը` GQ


×
11,192






