“Topshop եւ Topman”-ի հայաստանյան գնորդների համար դեկտեմբերի 1-ից “Դալմա Գարդեն Մոլ”-ի առաջին հարկում պաշտոնապես գործում է այս ապրանքանիշերի խանութ-սրահը: Բացման առիթով կազմակերպված միջոցառման ընթացքում հյուրերը ամբողջ տեսականու համար ստացել են 10% զեղչ եւ հնարավորություն են ունեցել տեղում օգտվել անվճար մատնահարդարումից ու վարսահարդարումից:
“Topshop” խանութ-սրահը տեղակայված է “Դալմա Գարդեն Մոլ”-ի առաջին հարկում
“Մենք ուրախ ենք հայաստանյան շուկա բերել “Topshop եւ Topman”-ի ոգեշնչող ոճը: Բրենդների ժամանակակից շունչը նոր ուղղություն կհանդիսանա հայ գնորդի համար”. համաձայն մամուլի հաղորդագրության` ապրանքանիշերի տնօրինությունը մոտ ապագայում ակնկալում է եւս մեկ խանութ բացել Երեւանում:
Որպես բրիտանական “High-Street” նորաձեւության գավաթակիրներ, “Topshop եւ Topman”-ը նախընտրելի եւ սիրելի են նորաձեւության աշխարհում: Երեւանյան խանութ-սրահում էլ ներկայացված են նորաոճ հագուստ, կոշիկներ ու աքսեսուարներ` նախատեսված հատուկ այն երիտասարդ աղջիկների ու տղաների համար, որոնք չեն վախենում տարբերվել ու աչքի ընկնել իրենց յուրօրինակ ոճով:
Երեւանյան “Topshop եւ Topman” խանութ-սրահում ներկայացված տեսականին
Տեղեկացնենք, որ առաջին անկախ “Topshop” խանութը բացվել է 1974 թվականին, իսկ “Topman”-ը ստեղծվել է 1978-ին եւ, ի տարբերություն առաջինի, որն առաջակում է կանանց հագուստ, նախատեսված է տղամարդկանց համար:
Երեւանյան առաջին խանութ-սրահի բացման առիթով կազմակերպված միջոցառման ընթացքում նաեւ հյուրասիրություն է տեղի ունեցել, իսկ երեկոյի երաժշտական մասն ապահովել է DJ Play-ը:
Երեւանյան “Topshop եւ Topman” խանութ-սրահի պաշտոնական բացմանը
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: