×


VIZA-ն եւ Սեբուն համերգ կտան Երեւանում

Սերժ Թանկյանի ամենահայտնի պրոդյուսինգային խումբը՝ «VIZA»-ն, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը եւ «Գրեմմի» դափնեկիր «Capital Cities» խմբի մեներգիչ Սեբուն, ով հայ հանդիսատեսին հայտնի է նաեւ Սիրուշոյի հետ «Վույ, աման» զուգերգով, համատեղ համերգով հանդես կգան Երեւանում:

Համերգը Mezzo Production-ի նվերն է Երիտասարդության եւ ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, տեղի կունենա նոյեմբերի 20-ին, ժամը 19:00-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան համերգասրահում: Սպասվում են անակնկալ ելույթներ:


«VIZA»-ն ամերիկյան հանրահայտ ռոք-խումբ է, որն իրեն բնութագրում է որպես «ուղեգիր դեպի երաժշտական աշխարհ, ուր միաձուլվում են սոցիալականը, մշակութայինն ու հոգեւորը»: Բենդի ռոքային կատարումները հարուստ են ֆոլկ երաժշտությանը բնորոշ բազմաթիվ տարրերով, այդ թվում՝ հայկական դուդուկի հնչյուններով: Խմբի դուդուկահարն է Ջիվան Գասպարյան կրտսերը: Սա դուդուկի յուրօրինակ միաձուլում է ամերիկյան POP երաժշտությանը:

BRAVO.am



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին