×


«Ամուսինս դեռ չի բողոքել:)». Հրաչուհի Ամիրյանի որդու առաջին ֆոտոշարքը

Հրաչուհի Ամիրյանը երկու ամիս է՝ վայելում է որդու ներկայությունը: Կամերային թատրոնի դերասնուհին փոքրիկի առաջին ֆոտոշարքը տրամադրել է BRAVO.am-ին:

«Տղայիս ծնվելուց հետո մեր կյանքը հիմնովին փոխվել է: Տունը նոր ջերմությամբ ու սիրով է լցվել: Աշխուժություն է մտել ամեն մի անկյուն: Ավելի երջանիկ եմ դարձել, աշխարհը սկսել է իր շուրջ պտտվել»,- ասել է նա:

Հրաչուհի Ամիրյանը՝ որդու հետ


Հրաչուհին նշել է, որ Վարդանը հանգիստ բալիկ է.«Շատ խաղաղ ու դրական էներգետիկա ունի: Դեռ չի եղել մի պահ, որ մեզ հոգնեցնի կամ բարկացնի, հակառակը մեր զբաղմունքն է դարձել: Կարծես, ճանաչում է մեզ. երբ մի պահ ուշադրությունս շեղում եմ իրենից, սկսում է աչուկներով ման գալ ու ինձ խոսեցնել»:

Երեխայի խնամքի հարցում դերասանուհուն մայրն է օգնում.«Իհարկե, սկզբում մի փոքր դժվար էր միայնակ խնամելը, բայց հունի մեջ ընկա, մայրս էլ ինձ շատ է օգնում: Ժամանակիս մեծ մասը տղայիս եմ նվիրել, տան որոշ գործեր տուժել են, բայց ընթացքում դրանք էլ կհասցնեմ»:

Փոքրիկ Վարդանը


«Վարդանին եմ տալիս իմ ողջ սերն ու ջերմությունը, ուրախ եմ, որ ամուսնուս կողմից բողոքներ դեռ չեն եղել: Չնայած՝ ինչո՞ւ պետք է բողոքի, միայն իմ տղան չէ, իրենն էլ է, ինքն էլ շատ է սիրում:)»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Կետիկյան ֆոտոստուդիայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport