×


Իվետա Մուկուչյանը

«Այնպես չէ, որ սիրահարված եմ, բայց դե... ». Իվետա Մուկուչյան

Իվետա Մուկուչյանի ակումբային համերգի մասին արդեն պատմել ենք: Երգչուհին «Սիրահարվել եմ քեզ» երգի կատարումն ավարտեց հետեւյալ խոսքերով՝ «Այնպես չէ, որ սիրահարված եմ, բայց դե...»: Մեր զրույցում նա այս առիթով պատմեց, որ իրեն շատ են հարցնում, թե ում է սիրահարվել, բայց փաստն այն է, որ սիրահարված չէ. «Երբ Ավետը խոսքերը գրեց, ասացի՝ ես այս երգը չեմ կարող երգել. ես սիրահարված չեմ: Ասաց` «Դու պիտի երգես, որ սիրահարվես»: Շատ ուրախ եմ, որ այդպես են մտածում, բայց դա բացարձակ այդպես չէ»:

Քանի որ «Ծիծեռնակ 2018» մրցանակաբաշխության օրը հնարավորություն չէր եղել երգչուհու հետ զրուցելու, օգտվելով առիթից՝ նրան հարցրինք, թե ինչպիսին են զգացողությունները լավագույնի տիտղոսին արժանանալուց հետո եւ ինչ արձագանքներ է ստացել.«Իհարկե, շատ ուրախ եմ այդ առիթով, եւ շատ հաճելի է, որ բազմաթիվ դրական արձագանքներ են եղել, ասում են՝ արժանի էի: Դա ինձ ավելի է ուրախացնում: Շատ հետաքրքիր է, երբ հետադարձ հայացքով նայում ես անցած տասը տարիներին ու տեսնում, թե ինչքան բան է կատարվել այդ ընթացքում: Տասը տարի առաջ ես որոշեցի գալ Հայաստան ու եկա, այդ պատճառով էլ շատ կարեւոր է այս մրցանակն իմ կարիերայում»,- ասաց նա:

Իվետա Մուկուչյանը


Հետաքրքրվեցինք նաեւ, թե որքան ժամանակ է դեռ մնալու Հայաստանում եւ շարունակելու է արդյոք ակտիվ աշխատել այստեղ: Իվետան, սակայն, նշեց, որ մի քանի օրից մեկնելու է, քանի որ գործունեությունը դրսում է ավելի ակտիվ ծավալելու: Միաժամանակ ասաց, որ անակնկալներ ունի, որոնց մասին առայժմ չի ցանկանում բարձրաձայնել.«Ես չեմ կարող հստակ նշել, թե որքան ժամանակահատվածում կավարտեմ ու կհանձնեմ այդ գործը, բայց բավական մեծ նախագիծ է: Կարող եմ ասել՝ երգարվեստից դուրս նախագիծ է ինձ համար, նոր ոլորտ: Տեսնենք՝ ինչպես կստացվի: Երգի հետ էլ կապ ունի (ժպտում է,- հեղ.)»:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Իվետա Մուկուչյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport