×


«Այս տարի փորձությունները շատ էին». Նոնայի եւ Դավիթի ընտանեկան նոր ֆոտոշարքը

Դերասան-ամուսիններ Դավիթ Հակոբյանն ու Նոնա Թելոյանը ընտանեկան նոր ֆոտոշարք ունեն, որն էլ տրամադրել են BRAVO.am-ին, նաեւ պատմել են, թե ինչով են զբաղված այս շրջանում, եւ ինչպես են պատրաստվում գալիք տոներին:

Նոնա Թելոյանը եւ Դավիթ Հակոբյանն՝ իրենց որդու հետ


«Երկուսս էլ աշխատում ենք «Նոր Հայաստան» հեռուստաընկերությունում, ամեն անգամ նոր պատմություններ ենք նկարահանում, հետեւաբար, ներկայանում ենք տարբեր կերպարներով: Փորձում ենք չխաղալ միեւնույն պատմության մեջ, կամ գոնե չներկայանալ որպես ամուսիններ: Դա իմ չսիրած տարբերակն է»,-ասել է դերասանուհին:

Ամանորին սկսել են պատրաստվել՝ նախ մասնակցելով լուսանկարահանման:). «Մեր տղան անցած տարվանից հասկանում է Ձմեռ պապիկի գոյության մասին: Դեռ ամառվանից սպասում ենք նրան: Նամակը երկուսով ենք գրելու. ես առանձնահատուկ հենց այս տարի եմ հավատում Նոր տարվա հրաշքին»,-նշել է Նոնան:

Փոքրիկ Էդուարդը


Նոր տարվա գիշերը Դավիթն աշխատելու է, իսկ Նոնան ու փոքրիկը կլինեն տանը՝ հարազատների հետ.«2019-ից մենք վերցրինք այն արժեքները, որոնք ավելի կարեւոր համարեցինք: Ինչ խոսք, փորձությունները շատ էին, բայց դա միանշանակ հիմնաքարն է լավ ու գեղեցիկ երեւույթների: 2020-ին սպասում ենք շատ անհամբեր, որովհետեւ այն շատ անկանխատեսելի է լինելու»:

Նոնա Թելոյանը՝ որդու հետ


Նոնան նշել է նաեւ, որ որդու հետ սկսել է կրկին հավատալ հրաշքի, համոզված է՝ այն չի ուշանա.«Երեկ զարդարեցինք մեր տան տոնածառը, բայց այնքան անշուք է: Էդուարդն է զարդարել եւ չի թողնում անջատել լույսերը: Ես այնքան եմ սիրում անհամաչափություն, որ գուցե հենց այդպես էլ մնա: Գուցե ամենաինքնատիպ զարդարանքը կլինի»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Շուշան Վարդանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport