Դերասանուհի, ում տեսնում ենք ե՛ւ թատրոնի բեմում, ե՛ւ սերիալներում: Մայրիկ, ով հասցնում է ե՛ւ սեր ու ուշադրություն ցույց տալ դստերը, ե՛ւ համատեղել սիրելի աշխատանքի հետ: Այսօր հեռուստադիտողը նրան տեսնում է «Արմենիա TV»-ով հեռարձակվող «Անհասցե ծնվածները» սերիալում: BRAVO.am-ի զրուցակիցն Էմմա Մանուկյանն է, ով տրամադրել է աշնան սկզբին իրականացրած ֆոտոշարքը, ինչպես նաեւ պատմել իր առօրյայի, տրամադրության եւ նախընտրելի հագուստների մասին:
Աշնանային գույների եւ սիրելի եղանակի մասին
Սիրում եմ աշունը, սիրում եմ անձրեւն ու մոխրագույն օրեր: Այդ ամենի մեջ սիրում եմ մանուշակագույն երկինքը: Եվ այս ամենից զատ, իմ ամենասիրելի եղանակը սկսվում է գարնան վերջին, ամռան ու աշնան սկզբին. այդ շրջանի գույներն ու տրամադրույթունն են առավել հոգեհարազատ ինձ:
Էմմա Մանուկյանը
Երջանկության բանաձեւը
Տաք անկողին, թեյ, լավ գիրք կամ ֆիլմ՝ ահա իմ երջանկության բանաձեւը:
Օրվա սկիզբը
Մեր տանն առավոտը սկսվում է դպրոցին պատրաստվելով: Դստերս նախապատրաստում ենք դասերին ու շարունակում մեր օրը: Չեմ կարող չպլանավորել օրս. անպայման ամեն բան դասակարգում եմ նախօրոք:
Առանց պլանավորելու
Փորձում եմ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել տանը: Աղջիկս, բարեբախտաբար, շատ ինքնուրույն է, բայց, իհարկե, հետեւում եմ դասերին: Համատեղում եմ եւ հասցնում, քանի որ սիրում եմ իմ ընտանիքը, եւ սիրում եմ իմ աշխատանքը: Իսկ երկրորդ բալիկ, իհարկե, կունենամ, սակայն այդ հարցում ոչինչ չեմ պլանավորում: Կյանքը ցույց կտա ամեն բան:
Էմմա Մանուկյանը
Նախընտրություն
Ես հագուստից միայն մեկ պահանջ ունեմ, այն է՝ հարմարավետություն: Սիրում եմ եղանականին հարմար հագնվել: Տանել չեմ կարողանում, երբ ցուրտ է, իսկ ես թեթեւ եմ հագնված, եւ հակառակը:
Ֆոտոշարքի մասին
Լուսանկարվել առանձնապես չեմ սիրում, սակայն ֆոտոշարքեր սիրում եմ. դա էլ է ինքնարտահայտման միջոց: Վերջերս իրականացրած ֆոտոշարքս, կարծում եմ, լավ է ստացվել:
«Գանգսթեր Մաքը»
Դրամատիկական թատրոնի բեմում է արդեն մեր նոր ներկայացումը՝ «Գանգսթեր Մաքը»: Շատ հագեցած, շատ հետաքրքիր, շատ բարդ աշխատանք ենք տարել ներկայացման վրա: Մեծ սիրով, մեծ նվիրումով ենք աշխատել իմ ընկերների եւ բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանի հետ: Արդյունքը ոգեւորիչ է բոլորիս համար: Առաջին մի քանի ներկայացումները շատ ջերմ են ընդունվել: Հուսով եմ՝ ներկայացումը երկար կյանք կունենա:
Էմմա Մանուկյանը
Համարձակության սահմանը
Ինձ համար համարձակությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է անճաշակությունը:
Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ vog.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: