×


Մարիամ Ալեքսանյանը եւ Գոռ Համբարձումյանը

«Կամուսնանամ հենց հիմա:)». Գոռ Համբարձումյան

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Գոռ Համբարձումյանի սիրային բլից զրույցից պարզ է դառնում, որ նա սիրելի ունի: Թեեւ դերասանը չի ցանկացել նշել` ով է գրավել իր սիրտը, սակայն  BRAVO.am-ի հետ կիսվել է սիրո իր պատկերացումներով:

Սերը նա է:

Սիրել՝ նշանակում է գնահատել:

Չկա սեր առաջին հայացքից, այն էլ իմ դեպքում. ես պրագմատիկ մարդ եմ:

Սիրահարվածները ֆանտաստիկայի ժանրից են:

Գոռ Համբարձումյանը


Նա է սիրո իմ եղանակը եւ տարվա բոլոր եղանակները:

Կնոջ արտաքինում ինձ կարող են գրավել աչքերը, դիմագծերը:

Վանել` աղջկան ոչ հարիր պահվածքը:

Կինը պետք է լինի ԿԻՆ` իր բոլոր հետաքրքրություններով:

Կյանքն առանց սիրո անգույն ու անհետաքրքիր է:

Երբ սիրում ես`հեքիաթները իրականանում են, եւ սիրում ես քեզ շրջապատող ամեն ինչ: Երջանկություն է սիրելը:

Հանուն սիրո պատրաստ եմ:

Իմ ապագա կինը ունի ճիշտ սիրելու մասնագիտությունը:

Մարիամ Ալեքսանյանը եւ Գոռ Համբարձումյանը


Սերը գույն չունի. այն ալեգորիկ է, անհասկանալի, անբացատրելի, խճճված զգացմունք է:

Մինչ ամուսնանալը պետք է կայանալ. սա վերաբերում է երկուսին էլ:

Իմ առաջին համբույրը չեմ հիշում: Ինձ համար սիրելիիս համբուրելը նորանոր զգացողություններ են:

Շուտ ամուսնանալ՝ նշանակում է տրվել կրքերին, ինչը պետք չէ:

Առաջին ժամադրությունը պետք է լինի անհասկանալի եւ անկանխատեսելի` ինչպես ես եմ:):

Երբ սիրում ես՝ պետք է ներես, շնչես, ու առանց «պետք է»-ների:

Աղջիկներին դուր է գալիս իմ ակտիվությունը, անկանխատեսելի լինելը, թեթեւությունը:

Կամուսնանամ հենց հիմա:):

Չեմ սիրում աղջիկների, ովքեր անիմաստ են, առանց հետաքրքրության, հույզերի. ինձ համար էմոցիաները եւ էներգետիկան շատ կարեւոր են:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գոռի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին