×


«Մեր սերը ոչ մի քայլ չի նահանջել». Լիլիթ Մուրադյան

Հաղորդավար-ամուսիններ Վահե Խանամիրյանին եւ Լիլիթ Մուրադյանին առաջարկեցինք լուսանկարել իրենց ընտանեկան զբոսանքն աշնանային Երեւանում, եւ երեկ եղանակը մեր կողմից էր: Անի-Անդրեայի եւ ծնողների հարաբերություններից ուղղակի սիրտ է հալվում:): BRAVO.am-ի ֆոտոշարքն ու զրույցը Լիլիթի հետ՝ աշունը ջերմությամբ ճանապարհելու համար:

Հայրիկի աղջիկը

Հատուկ ինչ-որ ձեւով չենք ընտրել մեր դստեր անունը: Ուզում էինք հայկական անուն լինի, այդ պատճառով ընտրեցինք Անին, իսկ Անդրեա… որովհետեւ Անդրեա: Անդրեան միանշանակ հայրիկի աղջիկն է: Լինում են դեպքեր, երբ ես նեղացած եմ լինում, եւ այդ ժամանակ Անդրեան միանգամից դառնում է հայրիկի աղջիկը: Վահեն էլ օգտվում է այն փաստից, որ ինձնից նեղանալու դեպքում Անդրեան վազում է իր մոտ: Լինում է նաեւ, որ երկուսով սկսում են հոգուս հետ խաղալ: Բայց չի լինում այնպես, որ այն, ինչ ես թույլ չեմ տալիս, Վահեն թույլ տա: Մենք շատ օբյեկտիվ ենք:

Լիլիթ Մուրադյանը եւ Վահե Խանամիրյանն՝ իրենց դստեր հետ


«Անդրեան փոխեց ամեն ինչ»

Նրա ծննդից հետո փոխվեց ամեն ինչ՝ մեր սկզբունքները, նախասիրությունները, մեր օրը, նպատակները, աշխարհայացքը: Անդրեան մեր կյանքում փոխեց ամեն ինչ: Նա ինքնատիպ է: Նրան նայելիս ոչ ինձ եմ տեսնում, ոչ էլ՝ Վահեին: Աղջիկս վերցրել է մեզնից այն, ինչ իրեն պետք է: Կան պահեր, երբ դառնում է ինձ նման թե՛ արտաքինով, եւ թե՛ բնավորությամբ:

Վահե Խանամիրյանը եւ Լիլիթ Մուրադյանն՝ իրենց դստեր հետ


«Փորձում եմ համբերատար լինել»

Ես, ինչպես յուրաքանչյուր մայր, փորձում եմ լինել լավը: Փորձում եմ լինել օբյեկտիվ ու անսահման համբերատար: Փորձում եմ երեխայիս հետ շատ ժամանակ անցկացնել ու կիսել իր բոլոր նախասիրությունները: Արթնանալու պահից սկսած՝ մինչեւ քնելն Անդրեան անդադար հարցեր է տալիս: Մենք էլ համբերատար պատասխանում ենք: Ու կարեւոր չէ, որ այդ նույն հարցը նա արդեն տասն անգամ տվել է: Մենք չենք բարկանում կամ ասում՝ հերիք է: «Մա՛մ, արդեն լո՞ւյս է», «Մա՛մ, արդեն պիտի քնե՞նք»… Մեր պատասխանները սկսվում են «աղջիկս, … » դիմելաձեւով:

Մայրական խանդ

Երբ երեխան նոր էր ծնվել, խանդում էի. դա մայրական զգացում էր, որ չէի ուզում ոչ ոք երեխայիս մոտենար: Սակայն հետո անցավ: Ինչ էլ լինի, ինչ-որ բանից նեղվի՝ առաջինն ինձ մոտ է վազում: Այս աշխարհում ում էլ երեխան սիրի, ում հետ էլ կապվի, մորից թանկ մարդ չկա: Սա բոլորն էլ գիտեն:

Վահե Խանամիրյանը՝ դստեր հետ


Անհեթեթ խնդիրները՝ հետին պլանում

Սերը երբեք չի զիջում: Երեխան միայն ամրացնում է հարբերությունները: Երեխայից հետո այն անհեթեթ խնդիրները, որոնք եղել են, մղվում են հետին պլան: Առաջնայինը դառնում է երեխան եւ այն մթնոլորտը, որ տիրում է նրա շուրջը: Մեր սերը ոչ մի քայլ չի նահանջել, չի էլ ամրապնդվել: Եթե սերը զիջում է ինչ-որ տեղ, ուրեմն՝ այն չի եղել: Ես հավատում եմ հավերժ սիրուն: Ինձ համար սերը հարգանքն է, փոխզիջումն է, միմյանց ընկալելու ու հասկանալու ունակությունը եւ այն ներդաշնակությունն է, որ կա հոգու ներսում: Երբ Վահեն մի քանի ժամ ինձնից հեռու է լինում, կարծես մարմնիս երեւացող որեւէ մաս կտրած լինեն: Իմ ու Վահեի սերը մի ուրիշ աշխարհ է:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին