×


«Միասին տեսարաններ կունենանք». Խոսրով Նալբանդյանը՝ հայրիկի հետ նույն սերիալում

«Պատվից առավել» սերիալի նկարահանումների ավարտից հետո երիտասարդ դերասան Խոսրով Նալբանդյանը հրավեր է ստացել հանդես գալ նոր՝ «Սիրուն Սոնա» սերիալում, որում նկարահանվում է նաեւ հայրը՝ դերասան Արթուր Նալբանդյանը: Արդյո՞ք դադարի կարիք չուներ, եւ թե ինչպիսի կերպար է մարմնավորելու այս անգամ, Խոսրովը պատմել է BRAVO.am-ին:

«Նախորդ սերիալը բավական ծանր աշխատանք էր պահանջում, բայց քանի որ նոր առաջարկը կրկին պրոֆեսիոնալ թիմից էր՝ Ելենա Արշակյանի գլխավորությամբ, հրաժարվելու մասին խոսք անգամ չէր կարող լինել, եւ դադարի մասին չեմ էլ մտածել»,-նշել է դերասանը:

Խոսրով եւ Արթուր Նալբանդյանները


Նրա խոսքով՝ նոր դերը միանգամայն տարբերվում է նախորդից.«Այս կերպարը Միքոյի հետ ընդհանրապես կապ չունի, այլ են բնավորության գծերը: Սիրում եմ փոփոխություններ ինչպես կյանքում, այնպես էլ աշխատանքում: Հուսամ՝ լավ կստացվի, հեռուստադիտողն էլ կհավանի»:

Խոսրովի հիմնական խաղընկերները Նորայր Եղյանն ու Շուշաննա Թովմասյանն են, որոնց հետ արդեն նկարահանում ունեցել է.«Նորայրն իմ լավ ընկերն է, իսկ Շուշաննայի հետ առաջին անգամ եմ աշխատում: Հասկացա՝ միասին մեծածավալ աշխատանք ենք տանելու»,-ասել է նա:

Խոսրով Նալբանդյանը


Ինչ վերաբերում է հայրիկի հետ նույն նախագծում լինելուն, դերասանն ասել է. «Միասին տեսարաններ ունենք, բայց չեմ ցանկանա բացահայտել, թե հետաքրքիր ինչ դերով է հանդես գալիս հայրս»:

Խոսրովից հետաքրքրվել ենք նաեւ՝ ինչ նորություններ կան անձնական կյանքում, չի մտածում արդյոք նշանադրության մասին.«Այս պահին ոչինչ ասել չեմ կարող: Այս փուլում նշանդրեքի մասին խոսք անգամ լինել չի կարող»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Խոսրով Նալբանդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport