×


«Ասես հեքիաթում լինեմ». Ռիփփի

Ռիփփին նոր ֆոտոշարք ունի, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին: Նա մեզ հետ զրույցում խոսել է ոչ միայն նոր լուսանկարների, այլեւ նոր երգի եւ սերիալային դերի մասին:

«Ֆոտոշարքը վերջերս ենք իրականացրել մի բարձրահարկ շենքի տանիքում: Իմ ձեռքով ստեղծած վարդագույն զգեստ ունեմ, որով տեսանկարահանումների եմ մասնակցել, բայց ցանկանում էի նաեւ լուսանկարներ ունենալ: Արդյունքը շատ եմ հավանել. կադրերում ասես հեքիաթում լինեմ»,-նշել է նա եւ հավելել, որ կրկին համագործակցել է Վահե Ստեպի հետ:

Ռիփփին


Այս շրջանում երգչուհին շատ ժամանակ է անցկացնում ձայնագրման ստուդիայում: Շուտով ավարտին կհասցնի հեղինակային պարային երգի աշխատանքները, որից հետո էլ դրա հիման վրա տեսահոլովակ կնկարահանի եւ կհանձնի հանդիսատեսի դատին:

Այս օրերին ցուցադրվում է Ռիփփիի մասնակցությամբ «Ես տեսնում եմ» սերիալը. «Մարմնավորում եմ գլխավոր հերոսուհու ընկերուհուն՝ Շողերին: Ինչպես ռեժիսոր Հայկ Կբեյանն է ասում, ֆիլմի ամենաուրախ կերպարն իմն է: Շողերն աշխատում է բանկում, անկախ իր զբաղվածությունից՝ փորձում է օգնել ընկերուհուն, նրան հանել տարբեր խնդիրների միջից»:

Ռիփփին


Նա նշել է՝ մեծ ուշադրությամբ հետեւում է իր մասնակցությամբ 25 մասանոց սերիալին.«Ամեն օր դիտում եմ, որպեսզի հասկանամ՝ որտեղ ինչ սխալներ եմ արել, ու աշխատեմ ինձ վրա: Նկարահանումները ձմռանն էին: Այդ շրջանում այնքան ծանրաբեռնված գրաֆիկ ունեի, նիհարել էի, կադրում կարծես ուրիշ մարդ լինեմ, շատերը գուցե չճանաչեն»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Վահե Ստեպի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW