×


Ալլա Սահակյանը

«Գարին նույնիսկ սիրելի նկար է առանձնացրել». Ալլա Սահակյանը նոր ֆոտոշարք ունի

Դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը նոր ֆոտոշարք ունի, որն էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին:

Դերասանուհու նոր լուսանկարների հեղինակը Խանդութ Պարույրյանն է, ոճաբանը՝ Գոհար Պարույրյանը:

Ալլա Սահակյանը


«Առաջին անգամը չէ, որ Խանդութի հետ համագործակցում ենք: Այս ֆոտոշարքի գաղափարը երկուսինս էր: Վայրի ընտրության ու կերպարի հեղինակը Խանդութն է, նկարահանման հրապարակում մեզ Գոհար Պարույրյանն է շատ օգնել»,- ասել է Ալլան:

Դերասանուհուն ու ամուսնուն՝ ջազմեն Գարի Քյոսայանին գոհացրել է վերջնական արդյունքը. «Գարին նկարահանման ողջ ընթացքում կողքիս է եղել: Նկարները նրա սրտով են, նույնիսկ սիրելի նկար է առանձնացրել: Ինքն առհասարակ որակով արված աշխատանքները գնահատում է: Ես էլ եմ հավանում լուսանկարները, սկզբում մի փոքր անսովոր էր ինձ այս կերպարում տեսնել, բայց հետո հասկացա, որ ես եմ»:

Ալլա Սահակյանը


Ալլան նկարվելու սիրահար չէ. «Առօրյայում առհասարակ չեմ սիրում հեռախոսներով նկարվել ու համացանցում տեղադրել: Անձնական արխիվի համար ֆոտոշարքեր պարբերաբար անում եմ: Աշխատանքի բերումով էլ նկարվելու հաճախակի առիթներ եմ ունենում: Սելֆի անել, անկեղծ ասած, չգիտեմ ու չեմ էլ ուզում սովորել, դա իմը չէ»,- նշել է նա:

Վերհիշելով իր առաջին լուսանկարահանումը՝ Ալլան պատմել է. «10-րդ դասարանում եմ առաջին անգամ նկարահանման մասնակցել: Հիշում եմ՝ լարված էի, արդյունքն էլ սրտովս չէր»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Խանդութ Պարույրյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW