×


Ալեքսանդր ՄքՔուին

Ալեքսանդր ՄքՔուին

Մոդայիկ դիզայների անսպասելի վախճանը Փետրվարի 11-ին բրիտանացի ամենահայտնի մոդելյեր եւ դիզայներ Ալեքսանդր ՄքՔուինը ինքնասպան է եղել: 40-ամյա մոդելյերին կախված են գտել իր շքեղ առանձնատանը Լոնդոնում: Դեպքը տեղի է ունեցել նրա մոր` Ջոյսի մահվանից մի քանի օր անց: “Ալեքսանդր ՄքՔուին” ընկերությունը հայտնել է, որ տվյալ պահին դեպքի վերաբերյալ մեկնաբանություններն ավելորդ են, բոլորը ցնցված են եւ խորը ցավ են ապրում: Alexander McQueen Ոստիկանության հրապարակած տեղեկության համաձայն` դիահերձման արդյունքները շուտով հայտնի կդարնան: Շոու-բիզնեսի ներկայացուցիչները ցնցված են ողբերգությունից եւ իրենց ցավակցական խոսքն են հղել Ալեքսանդր ՄքՔուինի հարազատներին, ընկերներին և երկրպագուներին: Մի քանի օրից մեկնարկելու է Լոնդոնի նորաձեւության շաբաթը, իսկ մեկ ամսից Ալեքսանդր ՄքՔուինը պետք է ներկայացներ իր նոր հավաքածուն Փարիզում նորաձեւության շաբաթվա ընթացքում: Մարտի 16-ին Ալեքսանդր ՄքՔուինը կդառնար 41 տարեկան: Լուսանկարները`  www.dailymail.co.uk կայքից

Կարդալ ավելին

Quality Sign BW