×


«Բորոդին Քառյակ»

«Բորոդին Քառյակ»

Ոսկե մեդալ ՀՀ մշակույթի նախարարությունից Մայիսի 26-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում «XXI-ի հեռանկարներ» 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կկայանա ճանաչված «Բորոդին Քառյակի» համերգը: Այդ առթիվ ՀՀ մշակույթի նախարարությունում կազմակերպվել էր մամուլի ասուլիս, որին ներկա էին նախարար Հասմիկ Պողոսյանը, «XXI-ի հեռանկարներ» փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը, «Բորոդին Քառյակի» ջութակահար Ռուբեն Ահարոնյանը եւ ալտահար Իգոր Նայդինը: Igor Naydin & Ruben Aharonyan Հասմիկ Պողոսյանը հայտարարեց, որ, բարձր գնահատելով խմբի աշխատանքը, ՀՀ մշակույթի նախարարությունը «Բորոդին Քառյակին»  պարգեւատրում է Ոսկե մեդալով: Քառյակի անդամները շնորհակալություն հայտնեցին մշակույթի նախարարին: «Շնորհակալ ենք, բառեր չունենք...:)»,- ասաց քառյակի հայ անդամը: Ռուբեն Ահարոնյանն ու Իգոր Նայդինը հայ լրագրողներին պատմեցին քառյակի գործունեության ու ապագա ծրագրերի մասին: Ռուբեն Ահարոնյանը խոստացավ, որ հայ հանդիսատեսին կհանդիպեն ավելի հաճախ: Իսկ այն հարցին, թե Ռուբեն Ահարոնյանը հեռացե՞լ է արդյոք Հայաստանից, ջութակահարն ասաց. «Հայաստանն իմ հայրենիքն է, ես չեմ կարող հեռանալ նրանից. այստեղ է գտնվում իմ տունը, մայրս, բարեկամներս, ու ես շատ հաճախ գալիս եմ այստեղ, ուղղակի լրատվամիջոցներն ու դրանց ներկայացուցիչները չեն իմանում այդ մասին»: Ruben Aharonyan, Hasmik Poghosyan & Stepan Rostomyan Խոսելով հանդիսատեսից` հյուրերն ասացին, որ դասական երաժշտությունն այն արվեստն է, որը նախընտրում է էլիտան, իսկ բոլոր քաղաքներում, որտեղ եղել է «Բորոդին Քառյակը», այդ էլիտան կա: Երաժիշտներն ասացին, որ երեւանյան համերգի ժամանակ հանդես կգան Բորոդինի, Շոստակովիչի, Չայկովսկու ստեղծագործություններով: «Բորոդին Քառյակ» Նշենք, որ «Բորոդին Քառյակը» ստեղծվել է 1945 թվին Մոսկվայի կոնսերվատորիայի չորս ուսանողների նախաձեռնությամբ: Այսօր քառյակի կազմում հանդես են գալիս Ռուբեն Ահարոնյանը /առաջին ջութակ/, Անդրեյ Աբրամենկովը /ջութակ/, Իգոր Նայդինը /ալտ/ եւ Վլադիմիր Բալշինը /թավջութակ/: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW