Հայտնի դերասանը` Gorillaz խմբի նոր տեսահոլովակում
Gorillaz խմբի տղաները բարկացրել են մարտաֆիլմերի “գլխավոր սուպերմեն” Բրյուս Ուիլիսին: Այժմ նրանք ստիպված են ամբողջ արագությամբ փախչել նրանից խճուղով: Սակայն Բրյուսից չես թաքնվի:
Սա Gorillaz խմբի նոր հոլովակի հակիրճ սյուժեն է: Թիմը վերսկսել է աշխատանքը: Հիշեցնենք, որ խմբի վերջին ալբոմը լույս էր տեսել մոտ 5 տարի առաջ: Բայց այժմ նրանք ողջ ուժով աշխատում են նոր ձայներիզի վրա հայտնի այլ երաժիշտների հետ (օրինակ, նրանց օգնում եւ Սնուպ Դոգը, Լու Ռիդը եւ նույնիսկ Արեւելյան արաբական երաժշտության ազգային նվագախումբը): Stylo երգը դարձել է ձայներիզի առաջին սինգլը:
Ուշագրավ է, որ Լու Ռիդն իր մենակատարման պարտիայի ընթացքում փորձել է տաղավարից դուրս վռնդել բոլորին, այդ թվում նաեւ Gorillaz-ներին: Արդյունքում Մերդոկն ավելի խորամանկ է գտնվել եւ մնացել է տաղավարում` այնտեղ, որտեղ Լուին չէր կարող նրան տեսնել:
Իմաստ չունի շարունակել խոսել տեսահոլովակի մասին: Ավելի լավ է ինքներդ տեսեք գնդակներից ծակծկված արագընթաց մեքենան, տանջված Gorillaz մուլտհերոսներին եւ կատաղած Բրյուսին:
Աղբյուրը` DailyMail


×
5,442






