×


da Vinci

da Vinci

“Քնել չկա, մաֆիա ենք խաղում” : ) Սեղանի խաղերի ակումբը պաշտոնապես բացվեց Մինչ հունիսի 7-ը da Vinci-ն փակ ակումբ էր. անդամները մաֆիա խաղալու տեղը, օրն ու ժամը իմանում էին հանդիպումից ընդամենը մեկ ժամ առաջ: Այսուհետ սեղանի խաղերի ակումբը հասանելի է բոլորին. մաֆիան բացահայտ է գործելու:): "Սեղանի Պուշկինի 43/5 հասցեում գտնվող da Vinci ակումբի պաշտոնական բացմանը սաքսոֆոնահարը “Summer time” էր հնչեցնում: Հանդիպումների մշտական վայր ունենալու կապակցությամբ միմյանց շնորհավորում էին ակումբի անդամները: “32 ատամցիներ” mp3 Արամն ու Գարիկն էլ էին մաֆիա խաղալու եկել:): da Vinci-ի համատերերն ասում են` ինտելեկտուալ հանգստի, ակտիվ ժամանցի լավագույն վայրն են ստեղծել: Ակումբը շաբաթվա առաջին կեսին սպասարկելու է da Vinci-ի անդամներին, մյուս օրերին` բոլոր ցանկացողներին: “Միայն մաֆիա խաղալու վայր լինելու նպատակ չունենք: Սեղանի ինտելեկտուալ այլ խաղեր էլ կլինեն` շախմատ, դոմինո... Մինչ այս վիրտուալ ձեւով էինք գործում: Ակումբը փակ ժամանակ մոտ 40 անդամ է ունեցել` տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ, որ նախընտրել են ժամանցը կարաոկեներում ու “կամպյուտորանոցներում” չանցկացնել”,- Bravo.am-ին ասաց da Vinci-ի հիմնադիր Սեւադա Բաղդյանը: "Sevada MP3 Արամը սիրում է խաբել, բայց  միայն մաֆիայում:) da Vinci-ում երեկույթի կոկտեյլային հատվածի ավարտից հետո որոշեցին չքնել ու մինչեւ առավոտ մաֆիա խաղալ:): Ակումբի համատերերից Մարատ Աղաջանյանը մաֆիա խաղացողների կենացը խմեց, նշեց, որ շատ լուրջ են տրամադրված ու հիմնովին փոխելու են մաֆիա խաղի մարտավարությունը: “Մաֆիոզները” ակումբի նախորդ ամիսների խաղերի հաղթողներն էին, խաղին ներկայացել էին իրենց գավաթներով:): Մաֆիամանիան` հաղթելու ճշմարիտ ուղի:) 26-ամյա Աննա Մարգարյանը da Vinci-ի կրկնակի չեմպիոնն է: Մաֆիա առաջին անգամ դպրոցում է խաղացել, չի հիշում` ինչ արդյունքներ է գրանցել, բայց որ այդ օրվանից շատ է սիրել խաղը, դա քննարկման ենթակա չէ:): “Մի տարի է` մաֆիամոլ եմ, շատ եմ սիրում, զուգահեռ կյանք է դարձել: Շաբաթը երկու անգամ խաղում եմ, ու լավ է ստացվում: Դուրս չի գալիս, որ մաֆիայի միտքը խաբելն է, բայց դուրս գալիս է, որ կարողանում եմ:)”,- ասաց Աննան: "Ակումբի mp3 Արամի համար մաֆիայից հետո երկրորդ լավ խաղը բլոտն է: Խաղի մեջ սիրում է խաբել, իրական կյանքում` ոչ:): “Քանի որ կինս մոտակայքում գտնվող բանկում է աշխատում, այնպես ստացվեց, որ da Vinchi-ում եմ խաղում: Որ ասեմ` մաֆիայի նկատմամբ մեծ սեր ունեմ, չէ, ստացվում է, բայց շատ լավ չեմ կարողանում խաղալ, դեռ ոչ մի մրցանակ չունեմ:): Լավ ժամանակ եմ անցկացնում. թեթեւանում ես, ազատ խոսում, մի քիչ էլ խաբում: Շախմատ էլ կխաղամ, շատ եմ սիրում այդ խաղը”,- ասաց MP3 Արամը: "MP3 da Vinci-ի համատերերը կարծում են` մաֆիան այն խաղն է, որ ստեղծված է հատուկ հայերի համար, թեեւ առաջինը սկսել են Եվրոպայում խաղալ. “Որակի եւ հետաքրքրության առումով հայերի խաղն ավելի լավ է ստացվում: Մեր հոգեբանության մեջ կա ու մտքի ճարպկությունը ցույց տալու հնարավորություն է”: Ի դեպ, երեկույթի ժամանակ վիկտորինա էլ եղավ: da Vinci-ի ակումբի անդամակցության քարտ առաջինը Bravo.am-ը շահեց:): Հետեւեք մեր կայքին, հաղթեք:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW