“Եվրատեսիլը” բերենք Հայաստան : )
Եվա Ռիվասը “Եվրատեսիլ 2010”-ի կիսաեզրափակչում հանդես եկավ դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի հետ, բավական հաջող կատարեց “Apricote Stone”-ը:): Բուքմեյքերների կողմից բարձր գնահատականի արժանացած “Ծիրանի կորիզ”-ի հաղթելու շանսերը իսկապես մեծ են:):
Այսօր` մայիսի 29-ին Օսլոյում կորոշվի “Եվրատեսիլ 2010”-ի հաղթողը: Ըստ ռեյտինգների` Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասի գլխավոր մրցակիցներն են Ադրբեջանն ու Գերմանիան: Եվայի օգտին Հայաստանից չենք կարող քվեարկել, բայց փոխարենը կարող ենք հաղթանակի այդ երկու հավակնորդների շանսերը նվազեցնել` Չքվեարկելով նրանց օգտին եւ ձայն տալով նրանց, ում հաղթանակը քիչ հավանական է:):
Փայլուն շանս ունենք հաղթելու “Եվրատեսիլ”-ում:), նման շանս կարող է այլեւս չլինել: Չէ՞ որ եզրափակչի ամենավերջում բեմում տեղադրված ծիրանի կորիզից կարող է վեր բարձրանալ հայկական ծիրանենին:):
Լուսանկարները` Եվրատեսիլի պաշտոնական կայքից


×
9,670






