×


Գագիկ Ղազանչյան

Գագիկ Ղազանչյան

“Չէի համակերպվում առանց Իգիթյանի ցուցահանդես անելուն” Կայացավ գեղանկարչի երեւանյան ցուցահանդեսը Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանի Արամե պատկերասրահում մայիսի 14-ին Գագիկ Ղազանչյանի ստեղծագործություններն էին ուշադրության կենտրոնում: Երեւանում գեղանկարչի առաջին անհատական ցուցահանդեսին էին եկել բազմաթիվ արվեստի գործիչներ, արվեստասերներ: Ռոյալի մոտ ջազմեն Լեւոն Մալխասյանն էլ: Gagik Ghazanchyan Երեւանցի Գագիկ Ղազանչյանը հիսուն տարեկան է. “Հերս էլ է երեւանցի եղել, միշտ այստեղ ենք ապրել, այստեղ էլ կապրենք”: Գեղանկարչի ցուցահանդեսը անխորագիր է, ներկայացված են հիմնականում վերջին շրջանում ստեղծված աշխատանքներ եւ 90-ական թվականից հետո արված գործեր: “Շատ պատասխանատու էր, մի կերպ կարողացա համակերպվել այն մտքի հետ, որ մեծ ցուցահանդես է պետք անել, փառք Աստծո, ստացվեց: Իհարկե, նկարչի խոսելն այս պահին անշնորհակալ գործ է: Ցավոք, մի տարի է` թանգարանի հիմնադիր եւ տնօրեն Հենրիկ Իգիթյանը մեզանից հեռացել է: Իրար հետ պետք է անեինք այս ցուցահանդեսը, ոչ մի կերպ չէի համակերպվում առանց նրա ցուցահանդեսը բացելու գաղափարին: Բայց պետք է հաշտվել դրա հետ, Ժամանակակից արվեստի թանգարանն էլ նորից շնչի, ստեղծագործական մղումներով լի կենդանի օրգանիզմ լինի”,- Bravo.am-ին ասաց Գագիկ Ղազանչյանը: Գեղանկարչի աշխատանքներից Գեղանկարիչը Միացյալ Նահանգներում է անհատական ցուցահանդես ունեցել, Շվեյցարիայում, բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների է մասնակցել Երեւանում եւ հանրապետությունից դուրս: “Սա համապարփակ ցուցահանդեսն է այն գործերով, որ կուզեի հանել ցուցադրության: Կարող էի հիմա էլ չանել, էլի ուշացած չէր լինի, որովհետեւ էս նկարները մի օրվա կամ մի տարվա համար չի արվում, նկարներն իրենց առանձին կյանքն ունեն”,- նշեց նա: Կայացավ գեղանկարչի երեւանյան ցուցահանդեսը Գագիկ Ղազանչյանը 1993 թվականին ստեղծած “Սովորական պատմություն” խորագրով նկար ունի, Երեւանում իր առաջին անհատական ցուցահանդեսն էլ, կարծում է, էսօր գուցե յուրահատուկ է, բայց վաղը կդառնա սովորական պատմություն, ինչպես բոլոր ցուցահանդեսները: Գեղանկարիչն ոճն էական չի համարում. “Նկարում եմ, գուցե տարբեր բաներ են ստացվում, նայած` ստեղծագործական ինչ պահի արդյունք է: Ոճի մասին չեմ մտածում: Ոճը կարեւոր չէ, պայմանական, տասներորդական բան է, կարեւորը գործը ստացվել է, թե` ոչ: Այն կարող է լինել պրիմիտիվիստական եւ հանճարեղ կամ շատ բարձր պրոֆեսիոնալիզմով արված տափակ գործ, որ մենակ վարպետություն ունի, բայց մեջը ոչ մի հոգեկան լիցք չկա”: Levon Malkhasyan Ցուցահանդեսին ներկայացված էին 1993 թվականի “Սովորական պատմություն”, “Աչքը, որ տեսավ” գեղանկարները, 2006-ի` “Չմտնել”,  2007-ի` “Հրաշալի քաղաք, կեսօր”, 2010-ի` “Միջադեպ խաչմերուկում”, “Տեսիլք”  եւ այլ աշխատանքներ: Նարեկ Ավետիսյանը ցանկանում է, որ արվեստով շնչեն մարդիկ: “Այս ծանր տարիներից հետո ցանկանում եմ` մեր ժողովուրդը այնքան շատ գա ցուցահանդեսներ եւ այնքան հետաքրքրվի, որ այս ամենը, լավ իմաստով, դառնա սովորական եւ բնական բան, կյանքի անբաժան մասը եւ ոչ թե հարցեր առաջացնի կամ խնդիրներ ստեղծի: Արվեստը օդի, թթվածնի նման շնչի”,- ասաց նկարիչ Նարեկ  Ավետիսյանը: Գագիկ Ղազանչյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 30-ը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport