×


Golden Tulip Hotel Yerevan

Golden Tulip Hotel Yerevan

Բանկետ հյուրանոցի գործընկերների համար Փետրվարի 26-ին Golden Tulip Երեւան հյուրանոցի հյուրերն եկել էին “ճաշակելու” էլեգանտությունը: Տեղի ունեցավ գործընկերների տարեկան բանկետ: Առաջին անգամ իրականացվող երեկույթն այսուհետ ամենամյա է լինելու: Հյուրանոցի գործադիր տնօրեն Կիառա Ֆիջինին շնորհակալություն հայտնեց ներկաներին հրավերքն ընդունելու համար, առաջարկեց վայելել հյուրասիրությունն ու խմիչքները: Երեկույթի երաժշտական մասն ապահովում էին ջազմեն Լեւոն Մալխասյանն ու իր բենդը: Բանկետ Golden Tulip Երեւան հյուրանոցում “Վայելեք երեկոն: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ իսկապես գնահատում եւ արժեւորում ենք այն համագործակցությունը, որ ունենք ձեզ հետ: Golden Tulip Երեւան հյուրանոցում պրոֆեսիոնալ, ընկերական ջերմ մթնոլորտ է”,- ասաց Կիառա Ֆիջինին: Golden Tulip Երեւան հյուրանոցի գործնկերները տուրիստական գործակալություններն են, զբոսաշրջության փորձագետները, անհատներ, դեսպանատներ, Հայաստանի տնտեսության մեջ հայտնի մարդիկ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններ: Kiara Fijini “Գործնական հարաբերություններից բացի կարեւորում ենք ջերմ շփումը մեր գործընկերների հետ: Իր տեսակի մեջ առաջին անգամ ենք նման միջոցառում կազմակերպում, որն ավանդույթ կդառնա: Մեր հյուրանոցում գնային համակարգը ճկուն է: Կարծրատիպ կա, որ հինգ աստղանի հյուրանոցից օգտվելը շատ թանկ արժի: Աշխատում ենք հնարավորինս մատչելի ու հասանելի լինել մեր հյուրերի համար”,-  ասաց Golden Tulip Երեւան հյուրանոցի PR մենեջեր եւ մարքեթինգային բաժնի աշխատակից Անի Սեդրակյանը: Golden Tulip-ի ձմեռային այգին կոտրում է գործնական սառը միջավայրը Բանկետի ընթացքում բազմաթիվ մրցանակներ խաղարկվեցին.  հնարավորություն տրվեց օգտվել հյուրանոցի “Ռոսինի” ռեստորանից, լողավազանից, ֆիտնես կենտրոնից, վարսահարդարման սրահից: Հյուրերից մեկի մրցանակն էլ մերսումն էր: Levon Malkhasyan “Golden Tulip-ը իտալական ոճով, հայկական համ ու հոտով համադրված հյուրանոց է: “Rossini”-ն 2008-2009 թվականների լավագույն հյուրանոցային ռեստորան է ճանաչվել: Մեր շեֆ-խոհարար Ռաֆայելը իտալացի է: Գործընկերներն էլ ասում են, որ մեր ձմեռային այգին կոտրում է գործնական սառը միջավայրը”,- նշեց Անի Սեդրակյանը: Վահագն Գրիգորյանն որպես անհատ է օգտվում հյուրանոցի ծառայություններից. “Սպասարկումից գոհ եմ, որակյալ եւ հարմարավետ հյուրանոց է”: “Հակոբյան Travel” տուրիստական գործակալությունը 2006 թվականից Golden Tulip հյուրանոցի գործընկերն է: “Բարձրակարգ, խելոք հյուրանոց է: Երեւանի ամենալավ փողոցներից մեկում է գտնվում: Արտասահմանցիներն էլ այս վայրն են նախընտրում կենտրոնում գտնվելու եւ հաճելի ժամանակ անցկացնելու համար”,- ասաց տուրօպերատոր Վահրամ Բարխուդարյանը: Golden Tulip Երեւան հյուրանոցի գործընկերների տարեկան բանկետ “Counterpart International” կազմակերպության ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանն էլ նշեց, որ “Golden Tulip”-ում սենյակներ են վարձում գիտաժողովներ, համաժողովներ կազմակերպելու համար: Հյուրերը վայելեցին Լեւոն Մալխասյանի հնչեցրած երաժշտությունը եւ հյուրանոցի հյուրասիրությունը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW