Երեւանյան համերգն այսօր Հ1-ի եթերում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությունն այսօր եթեր կհեռարձակի Իէն Գիլանի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի` մարտի 27-ին Երեւանում կայացած համերգի ձայնագրությունը:
Համերգը Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ կցուցադրվի ժամը 00:10-ին:
Հիշեցնենք, որ երեւանյան համերգի ընթացքում Իէն Գիլանը կատարեց իր վերջին` One Eye to Morocco ալբոմից No Lotion For That երգը եւ հետեւյալ հիթերը Deep Purple-ի երգացանկից.
- Highway Star;
- Strange Kind Of Woman;
- Woman from Tokyo;
- Ted the Mechanic;
- Wasted Sunsets;
- Fireball;
- Pictures of Home;
- Perfect Strangers;
- When a Blind Man Cries;
- Black Night;
- Smoke On The Water.
Իէն Գիլանի երկրպագուները կարող են կրկին լսել Deep Purple-ի սիրված հիթերը 2 շաբաթից. մայիսի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում կկայանա Deep Purple-ի համերգը, որը կդառնա լեգենդար ռոք-խմբի առաջին ելույթը Հարավային Կովկասում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: