×


“Ախթամար”

Լիլիթ Գրիգորյան

Կայացավ հոգևոր երաժշտության նոր ձայնասկավառակի շնորհանդեսը Նոյեմբերի 23-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ Լիլիթ Գրիգորյանի կատարմամբ հոգեւոր երաժշտության նոր ձայնասկավառակի շնորհանդեսը: Լիլիթ Գրիգորյան Միջոցառմանը ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Ս.Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Շահե քահանա Հայրապետյանը, թեմական խորհրդի անդամներ: Ձայնասկավառակում ընդգրկված է 11 կատարում: Bravo.am-ի հետ զրույցում Լիլիթ Գրիգորյանը նշեց, որ կատարումների երգեհոնային ձայնակցությունը Անի Թովմասյանինն է, ձայնակցումը` “Ծաղկազարդ” համույթինը: Ձայնագրությունները կատարվել են ՀՀ կոմպոզիտորների միության “Brevis” ստուդիայում: Միջոցառմանն իր կատարումներով հանդես եկավ “Ծաղկազարդ” համույթը: Լիլիթ Գրիգորյանը ձայնսակավառակի շնորհանդեսի ժամանակ Լիլիթ Գրիգորյանը ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական եւ վոկալ բաժինները: Նա Երեւանի Ա. Սպենդարյանի անվան օպերային թատրոնի մենակատար է, Արարատյան Հայրապետական թեմի երգչախմբերի պատասխանատուն, Ս. Սարգիս եկեղեցու խմբավար: Սա Լիլիթ Գրիգորյանի առաջին ձայնասկավառակն է: Այն կարող եք ձեք բերել Արարատյան Հայրապետական թեմի “Շողակաթ” սրահից, “Արտբրիջ” սրճարանից եւ Disc World եւ Discland խանութներից: Տեքստը եւ լուսանկարները` Սիրանուշ Եղիազարյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW