Սրճարանի ալկո-շոկո ծնունդը Segafredo-ն մեկ տարեկան է Փետրվարի 20-ին Segafredo սրճարանը տարեդարձն էր նշում: Ալկոհոլով, մրգերով, շոկոլադե ժամանց էր: Երաժշտական մասն ապահովում էին դիջեյներ Dale-ն ու Albert Rain-ը: Հյուրերն էլ ավել աշխուժացան, երբ էլեկտրոնային երաժշտությունը համեմվեց ֆլեյտայի եւ թմբուկի ձայնով: Երեկոն վարում էր Եգոր Գլումովը: Երեւանում Segafredo սրճարան բացելու բանակցությունները սկսվել էին դեռեւս 2008-ին: Բրենդը պատկանում է “Massimo Zanetti” ընկերությանը, որն աշխարհում ասուրճի վաճառքով զբաղվող, սրճարանների ցանց ունեցող ընկերությունների միջեւ լիդերներից մեկն է: Երեւանյան առաջին Segafredo-ն բացվեց անցյալ տարի փետրվարի 15-ին: “Զգացինք, որ մարդկանց կողմից պահանջ կա, մի սրճարանը չի հերիքում: Երկու սրճարան էլ բացեցինք: Մեզ մոտեցրինք մարդկանց: Շատ կարճ ժամանակում կարողացանք մրցակցության մեջ բարի համբավ ձեռք բերել, որը լավագույն գնահատականն է: Լավ, պրոֆեսիոնալ անձնակազմ ունենք”,- ասաց սրճարանների ցանցի գլխավոր մենեջեր Վահագն Բաբայանը: Հյուրերը իրենց լավ էին զգում. բոլորին “Սմիրնով” օղի, Johnnie Walker վիսկի եւ Bailey's լիկյոր հյուրասիրեցին: Էլ ի՞նչ ծնունդ առանց տորթի: Segafredo-ի տորթը Espresso սուրճի բաժակ էր հիշեցնում, այն մեծ էր, բայց շատ համեղ, դրա համար ոչ բոլորին բաժին հասավ:): Miss Segafredo մրցույթ էլ եղավ. մի քանի “դժվարին” փորձություն անցնելուց հետո հաղթեց Մարինա Մինասյանը: Հյուրերին դուր եկավ` ինչպես էր Մարինան Bailey's լիկյորը խմում:): Միսս Segafredo-ին սրճարանից օգտվելու զեղչի քարտ նվիրեցին: “Շաբաթը հինգ անգամ այցելում եմ, լավ երաժշտություն կա, համեղ ուտելիքներ, ընկերներիս հետ գալիս, լավ ժամանակ ենք անցկացնում”,- ասաց Մարինան: Սրճարանի ծնունդը շնորհավորելու եկած հյուրերը շատ-շատ էին, բոլորի տրամադրությունը` բարձր, Հայաստանում Արգենտինայի դեսպանինը նույնպես, ով չցանկացավ լուսանկարվել:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: