“Երկու րոպե”-ում համանուն ձայնասկավառակը պատրաստ է :) Ապրիլի 26-ին “Glamour” լաունջ-բարում կայացավ SEV-ի առաջին` “Երկու րոպե” ձայնասկավառակի շնորհանդեսը: CD-ն ընդգրկում է 17 թրեք, երաժշտական պրոդյուսինգը կատարել է SEV-ի ընկերներից Ֆելոն, պրոդյուսինգով զբաղվել են SEV-ն ու Proj-ը, իսկ դիզայնն ու նկարները պատկանում են Լեւոն Լալայանին: Bravo.am-ի հետ զրույցում SEV-ն ասաց, որ շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր իր հետ են եղել ու մինչեւ հիմա իր հետ են: Խոսելով շոու-բիզնեսի մասին` ասաց. “Երկու րոպեում մտա այնտեղ. իմ համար խնդիր չէ ինչ- որ տեղ մտնելը, եթե ես իմ առջեւ նպատակ եմ դնում, անպայման հասնում եմ: Շատ կարճ տեւեց իմ մուտքը շոու-բիզնես, դրա համար էլ առաջին ձայնասկավառակն անվանեցի “Երկու րոպե”: Ռեփերը նշում է, որ ձայնասկավառակի վրա աշխատել են շատ քիչ` 6 ամիս, ինչը շատերի մոտ կարող է զարմանք առաջացնել: Իսկ թեմատիկ ուղղվածության մասին ասում է, որ այն բազմաժանր է. “Այստեղ կան երիտասարդությանը, ամեն տարիքային խմբին հուզող ու հետաքրքրող շատ թեմաներ, կան նաեւ երիտասարդների համար պարային երգեր”: Ռեփերը դրանցից շատ է սիրում “Իմ բալա” երգը, որը, կարելի է ասել, իր զավակների մասին է . “Կարծում եմ` Հայաստանում միակ ռեփերն եմ, ով բալիկներ ունի:): Ով չի ապրել, չի կարող երգել այդ մասին, կարծում եմ` հաջողված երգ է”: Ի դեպ, երիտասարդ ռեփերն ունի երկու որդի` Նարեկն ու Գեւորգը: SEV-ն ասում է, որ ձայնասկավառակում ունի նաեւ երգ` նվիրված այն ռեփերներին, որոնք “իրենց խելոք չեն պահում SEV-ի հանդեպ, ավել-պակաս խոսում են ու նախանձում”. “Քանի որ ես շատ շուտ մտա շոու-բիզնես, նախանձեցին, որ ես կարողացա տեղավորվել էստեղ ու էսօր իրանցից լավ եմ անում էն, ինչով իրանք երկար ժամանակ զբաղված էին”,- խոսքը SEV-ի եւ Ռեմայի “Բռնվեք” երգի մասին է, որ SEV-ը եւս շատ է սիրում: Ձայնասկավառակի շնորհանդեսին SEV-ին շնորհավորելու էին եկել նրա ընկերներն ու մտերիմները, իսկ շնորհանդեսից հետո SEV-ի երկրպագուների հետ պատրաստվում էին մասնակցել համերգ-փարթիին, որտեղ ռեփերը կկատարի 8 երգ, որոնք կլինեն հենց ձայնասկավառակից: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Brvao.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: