×


Teen Choice

Teen Choice

Թինեյջերներն ընտրեցին իրենց կուռքերին Օգոստոսի 9-ին ԱՄՆ-ում տեղի ունեցավ Teen Choice մրցանակաբաշխությունը, որը վարում էր երգչուհի Քեթի Փերին, ով, ի դեպ, ոչ մի մրցանակի չարժանացավ, սակայն փոխարենը բավականին ծիծաղեցրեց ներկաներին իր տեսքով: Robert Pattinson & Ketty Perry Teen Choice մրցանակաբաշխության շրջանակներում իրենց սիրելի դերասաններին ընտրում են թինեյջերները` դեռահասները: Իսկ եթե խոսք է գնում թինեյջերների մասին, բնականաբար, սա ենթադրում է «Մթնշաղ» ֆիլմը:):  Ու երեւի կրկին անգամ անակնկալ չէ, որ սրտակեր “արյունախում” Ռոբերտ Փաթինսոնը դարձավ լավագույնը “դրամատիկ դերասան” անվանակարգում: Սակայն այս անգամ ասքի գլխավոր հերոսուհի Քրիսթեն Սթյուարթը առանց մրցանակի մնաց` իր տեղը զիջելով Սանդրա Բալոքին “լավագույն դերասանուհի” անվանակարգում: Սանդրա Բալոքն ու Բետի Ուայթը Բայց մի շտապեք շատ տխրել, Քրիսթենը միեւնույն է մրցանակ ստացավ Ռոբերտի հետ միասին “Լավագույն համբույր” անվանակարգում: Ափսոս, Քրիսթենը ներկա չէր մրցանակաբաշխությանը, քանի որ, ըստ ավանդույթի, այս անվանակարգում հաղթողները կրկնում են համբույրը բեմի վրա:): Իսկ “Մթնշաղի” մյուս սրտակեր Թեյլոր Լոթները երիտասարդների կողմից արժանացավ “Լավագույն ժպիտ” մրցանակի: Ֆուտբոլիստ Դեւիդ Բեկհեմը “Էքշն” ժանրում լավագույնները ճանաչվեցին Չենինգ Թաթումը եւ Ռեյչել ՄաքԷդամսը: Իսկ “Ամենաթեժ դերասաններ” անվանակարգում լավագույններն էին Մեգան Ֆոքսը եւ վերոհիշյալ Թեյլոր Լոթները: Լավագույն երգչուհի ճանաչվեց Լեդի Գագան, իսկ Էմինեմը դարձավ լավագույն ռեփ կատարող: Թինեյջերների սիրելի մարզիկը Դեւիդ Բեքհեմն է :): Տեսնես հայ թինեյջերները ու՞մ կհամարեին լավագույնը:): Աղբյուրը`www. spletnik.ru Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին