×


Այսօր Արաբո Իսպիրյանի հարսանիքն է

Հունիսի 11-ին երեւանյան մենահամերգի ժամանակ սիրելիին՝ Նարինե Գրիգորյանին ամուսնության առաջարկություն արած Արաբո Իսպիրյանն այսօր ամուսնանում է: Երգիչն ու սիրելին ժամեր առաջ պսակադրվել են Սուրբ Աննա եկեղեցում: Արարողությանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը եւ լուսանկարել հետաքրքիր դրվագները:

Արաբո Իսպիրյանն ու Նարինե Գրիգորյանը


Արաբոն եւ Արմինեն միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել, փոխանակվել ամուսնական մատանիներով: Մեզ հետ զրույցում նորափեսան ասել է, որ պսակադրվել են կնոջ քրոջ ամուսնու՝ Անդրանիկի քավորությամբ:

Արաբո Իսպիրյանն ու Նարինե Գրիգորյանը


Զույգն իրենց միությունը կնշի երեւանյան ռեստորաններից մեկում: Հարսանեկան խնջույքին նաեւ հայտնի դեմքեր են հրավիրված:

Արաբո Իսպիրյանի ու Նարինե Գրիգորյանի պսակադրությանը


BRAVO.am-ը շնորհավորում է զույգին՝ համատեղ երկար ու երջանիկ կյանք մաղթելով:

BRAVO.am
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին