×


Այսօր Նարեկ Բավեյանի հարսանիքն է :)

Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր` օգոստոսի 6-ին, տեղի է ունեցել երգիչ Նարեկ Բավեյանի եւ բալետի պարուհի Քրիստինե Սարգսյանի պսակադրությունը: Զույգն Աստծո խորանի առջեւ միմյանց հավերժ սիրելու խոստում է տվել:):

Նարեկ Բավեյանը եւ Քրիստինե Սարգսյանը պսակադրվել են


BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում Նարեկը նախորդ ամիս խոստովանել էր, որ սիրտը զբաղված է, իսկ սիրելիի հետ ծանոթացել է շատ պատահական.“Չեմ կարող ասել, որ դա սեր էր առաջին հայացքից, քանի որ ես նախ հավանում եմ մարդուն, հետո սիրահարվում”:

Նարեկ Բավեյանը եւ Քրիստինե Սարգսյանը պսակադրվել են


Պարզվում է, հեշտ չի եղել գրավել Քրիստինեի սիրտը.“Առաջին անգամ, երբ մոտեցա նրան, մերժում ստացա, իսկ արդեն երկրորդ անգամ պայմանավորվեցինք միասին թեյ խմել: Մեզ կապեցին մեր բնավորության նույն գծերը եւ անգամ այն հանգամանքը, որ տարբեր ենք իրարից”,-պատմել է երգիչը:

Նարեկ Բավեյանը եւ Քրիստինե Սարգսյանը պսակադրվել են


Նարեկ Բավեյանը սեր խոստովանելու հարցում բավական շռայլ է:).“Երբ արդեն անցել էինք ծանոթության փուլը, ես Քրիստինեին գրեթե ամեն օր սեր էի խոստովանում, երբեմն էլ սերս արտահայտելու համար մարմնիս ժամանակավոր դաջում էի իր անունը”:

BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին` մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր:

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW