Ճամփորդությունների սիրահար Անահիտ Հարությունյանն ամառային արձակուրդն անցկացնելու համար այս տարի ընտրել է Իսպանիան: Մոդելն այս օրերին հանգիստը վայելում է Լորետ դե Մար քաղաքում:
Անահիտ Հարությունյանը
Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է` թեեւ ընտրյալ ունի, այս անգամ արտերկիր է մեկնել ընտանիքի հետ.“Այստեղ եմ մայրիկիս եւ քրոջս` Տաթեւիկի հետ: Նա մեծ ֆուտբոլասեր է, շատ էր ուզում լինել Իսպանիայում, ես էլ որոշեցի անակնկալ անել”:
Անահիտ Հարությունյանը
Ծովափնյա հանգիստը մոդելի համար նախընտրելիներից է.“Եթե հանգիստ, ապա ծով, արեւ, ավազ, կոկտեյլ եւ, իհարկե, արեւային լոգանք… Շատ հետաքրքիր է ու հաճելի: Նոր տպավորություններ եմ ստացել հատկապես “PortAventura”-ից. երբեք չէի եղել այնտեղ”:
Անահիտ Հարությունյանը
Մեր հարցին, թե հանգստի ընթացքում ինչ խենթություններ է հասցրել անել, Անահիտը պատասխանել է.“Դրանք կդասեմ պահարանի միջի կմախքների շարքին”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Հարությունյանը


×
17,833





